Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Ամոթ է, ես ապշած եմ այդ պահվածքից»

«Ամոթ է, ես ապշած եմ այդ պահվածքից»
02.10.2013 | 17:28

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հերթական շոուն այս անգամ ԵԽԽՎ-ում էր: Սերժ Սարգսյանին ուղղված նրա հարցը ոչ միայն հակադիր բևեռի` իշխանության, այլև սեփական կուսակցության անդամների կողմից անընդունելի է համարվում: «Զարուհու փորձերը՝ հավակնել Հերոստրատի դափնիներին ու փորձել տաճարներ այրելով սեփական անունը դարձնել այսօրվա կամ վաղվա լրահոսի թոփ լուսաբանում, կարծում եմ գուցե հաջողության հասնեն, որովհետև լրատվամիջոցները միշտ չէ, որ բծախնդիր են ճանճերը կոտլետներից զանազանելու գործում: Սա էլ շատ ժամանակավոր է ու Զարուհու կեցվածքն ավելի շատ այսօր Հայաստանում ընդդիմադիր մտքի, դաշտի համակարգային ճգնաժամի հայելին էր»,- այսօր ԱԺ-ում նման կերպ հակադարձեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Չնայած այս ամենում Աշոտյանը նաև տեսնում է դրականը` բազմակարծություն: Ըստ նախարարի, տասը տարվա ընթացքում Հայաստանը շատ է փոխվել, ունենք այն, ինչ ունենք` «ծայրահեղ ու այլանդակ դրսևորումներով հանդերձ»: «Ամոթ է, ես ուղղակի ապշած եմ այդ պահվածքից, ապշած եմ Հայաստանի հարցերը Հայաստանից դուրս բարձրաձայնելու, Հայաստանի վրա չակերտավոր գրելու այդ գործելաոճից: Ոչինչ չի փոխվել, այդ մարդիկ մնացել են սովետական դարաշրջանում: Ժամանակին հայոց ղեկավարների վրա Մոսկվա էին գրում, հիմա Ստրասբուրգ են գնում գրելու»,-հավելեց Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, որ Փոստանջյանը Սարգսյանին հարցրել էր, թե ճի՞շտ է արդյոք, որ նա եվրոպական խաղատներից մեկում 70 մլն եվրո է պարտվել:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ