Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ծեծով են տոնել

Ծեծով են տոնել
22.10.2013 | 11:32

Վերջերս Գյումրիում տեղի ունեցած «Քաղաքի օր» հանդիսությունից մեր տեղի աղբյուրները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Տոնական համերգի ժամանակ, երբ բեմ է բարձրացել քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու արտասանել՝ «Ողջո՛ւյն, Գյումրի», թատերական հրապարակի լույսերը մարել են։ Սա հարուցել է մարդկանց ծիծաղը, իսկ Բալասանյանի թիկնապահների՝ զայրույթը։ Ինչպես մեր աղբյուրն է տեղեկացնում, վերջիններս ծեծել են բեմի կողքին հերթապահող էլցանցի աշխատողներին։ Ասում են, որ թիկնապահները դաժան ծեծել են Տիգրան անունով էլեկտրիկին, ով Գյումրու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի հետ բարեկամական կապեր ունի, սակայն անգամ սա չի օգնել, որ վերջինս միջամտի և հանդարտեցնի կռիվը։
Ի դեպ, միջոցառման համերգային մասը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանի ծրագրերի բաժնի պետ Հայկ Սուլթանյանի որդին, որը լավ է «պրծել». նրան ծեծը «բաժին» չի հասել։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ