Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Գեյերը Վարդան Ղուկասյանի հետ «քեն» են քշում

Գեյերը Վարդան Ղուկասյանի հետ «քեն» են քշում
14.01.2014 | 14:01

Այսօր «Առավոտ» օրաթերթը լուր էր տպագրել, թե ոստիկանությունը խուզարկել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տունը: Լուրը փորձեցինք ճշտել նրանից: Հեռախոսազրույցը ներկայացնում ենք առանց խմբագրման:

-Պարոն Ղուկասյան, ճի՞շտ է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Ձեր տունը խուզարկել են:
-Սուտ է: Ձեր լրատվական կայքերի հերթական անբարո ինֆորմացիան է, որ իմ անձի շուրջ մշտական սարքվում է:
-Ինչո՞ւ են նման լուրերը միշտ Ձեր անվան շուրջ «սարքվում»:
-Չգիտեմ, աղջիկ ջան, չգիտեմ: Հավանաբար էն գեյերն են, որոնք ուզում են իրար հետ ամուսնանալ, իսկ ես խանգարում եմ իմ հոդվածներով: Դրա համար էլ քեն են քշում:
-Բայց լրատվամիջոցներն ի՞նչ կապ ունեն «գեյերի» հետ:
-Դե, մեծամասնությունը լրատվական կայքերում է:
-Ինչո՞ւ եք վիրավորում լրատվամիջոցներին:
-Դուք եք վիրավորում, առավոտից ինչ ասես գլխիս սարքում եք: Էս տասներեք տարի է, հլը դո՞ւք եք վատ զգում: Բայց աղջիկները, մեժդու պրոչիմ, ինձ պիտի պաշտպանեն, թե չէ տունը կմնան: Բա տունը կմնաք, ազիզ ջան, փոխանակ դուք ինձ պոդերժկա անեք, մի բան էլ… Ձեր մասին եմ մտածում:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ