Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Քոչարյանի գործոնը հիասթափեցրել է

Քոչարյանի գործոնը հիասթափեցրել է
18.01.2014 | 12:34

Այսօրվա հանրահավաքը խոստանում է մարդաշատ լինել, քանի որ վերջին կոմունալ վճարումների ֆոնին դժգոհ զանգվածը կրկնակի ավելացել է: Դժգոհողների մեջ են հայտնվել անգամ մինչ այս ոչ մի ակցիաների, բողոքների չմասնակցած մարդիկ, որոնց գրպանին ևս հարված է հասցվել:

Սակայն վերջին օրերին մամուլով տարածված այն լուրերը, թե այս հանրահավաքի «թիկունքում» Ռոբերտ Քոչարյանն է կանգնած, շատերին հիասթափեցրել է և մի ստվար զանգված, որ մինչ այդ պատրաստ էր հրապարակում կանգնել մինչև վերջ, հետ է նահանջել: Մեր տեղեկություններով, խորհրդարանական չորս ուժերում ևս կան մարդիկ, որոնք այս լուրից հետո որոշել են անմասն մնալ այդ գործընթացից:
Այսպես թե այնպես, ում ականջներն էլ երևա հանրահավաքի «հետևում», միևնույնն է, մարդկանց համբերության բաժակն արդեն լցվել է և շատերը ոտքի են կանգնել, որովհետև գոյատևելու խնդիր ունեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ