Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Հրայր Թովմասյանն անցել է «ազատ» կյանքի

Հրայր Թովմասյանն անցել է «ազատ» կյանքի
16.05.2014 | 14:51

Արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանին վախեցնում է, որ իրեն ընդդիմությունը չի քննադատում, իսկ դա նշանակում է, որ իրենից ակնկալիքներն ավելի մեծ են: Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նա` հավելելով, որ այդ պարագայում յուրաքանչյուր սխալ քայլ կարող է անողոք քննադատության արժանանալ: Անդրադառնալով իր նախորդի գործունեությանը և ժառանգությանը` Մանուկյանն առաջարկել է «փակել և մոռանալ Հրայր Թովմասյանի թեման»: «Հրայր Թովմասյանը իմ լավ բարեկամն է, մենք շատ ենք համագործակցել, բայց փակեք այդ թեման: Նախկին կառավարությունը հրաժարական է տվել, ձևավորվել է նոր կառավարություն, իսկ երկրի առաջ կանգնած են լուրջ մարտահրավերներ, ժամանակ չկա այդ թեմաների շուրջ ծավալվելու»,- ընդգծել է պաշտոնյան:

Մինչ նորանշանակ նախարարը նախորդի «դարաշրջանը» փակված կհամարի, Հրայր Թովմասյանն արդեն վաղուց անցել է «ազատ» կյանքի: Նա փոխել է իր հեռախոսահամարը, իսկ երեկ շարքային քաղաքացիների պես, ազատ ոճի հագուստով քայլում էր Բաղրամյան փողոցով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ