Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

«Ո՞վ ա դրանցից գլուխ հանում»

«Ո՞վ ա դրանցից գլուխ հանում»
06.02.2015 | 00:18

Այնքան խոսվեց ԲՀԿ խորհրդաժողովի մասին, ամիսներ շարունակ ուռճացվեց, որ թվում էր, ուր որ է Հայաստանը «ցնցվելու» է Գագիկ Ծառուկյանի «դարակազմիկ» ելույթից։ Իսկ մարդը հանգիստ ասաց իր ասածը, կարդաց իր տեքստը ու իշխանություններին էլի «սպառնաց»` «ուղղվելու» ժամանակ տալով: ՀՀԿ-ում շա՜տ հանգիստ էին այլընտրանքի այս «այլախոհությունը» մեկնաբանում, անգամ չէին էլ շտապում որևէ սուր բնորոշում տալ: «Մարդը մի բան պիտի ասե՞ր, թե՞ չէ, որ դեմքը փրկեր ու էլի մնար իբր ընդդիմադիր-այլընտրանք»,- բարեհոգի ժպիտով նշում էին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները:
«Ժողովրդի համբերության բաժակը լցվել է»,- ասել է ԲՀԿ ղեկավարը` «սպառնալով», որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, «կպարտադրեն» արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Կատարելո՞ւ եք պահանջները՝ հարցրի ՀՀԿ խմբակցության անդամ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ:
-Մենք միշտ էլ ականջալուր ենք ժողովրդի պահանջներին,- ասաց պատգամավորը:- Այնպես չէ, որ այդ մասին պիտի Ծառուկյանն ասի, որ իշխանությունները ժողովրդի պահանջներն իրականացնեն: Ժողովրդահաճո արտահայտություններ են, ուրիշ ի՞նչ պիտի ասեր: Իսկ թե ինչ գործողություններ կանեն ու ինչ գնահատականներ կտան, իրենց գործն է: Ինչ-որ տեղ էլ տարօրինակ կլիներ, որ նմանատիպ արտահայտություններ չհնչեին, մանավանդ երկար ձգձգված խորհրդաժողով էր: Սպասումներ կային, որոնք ինչ-որ ձևով պետք է արդարացվեին: Այսպիսի դիրքորոշումը սպասելի էր:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ ցանկացավ հանգամանորեն ծանոթանալ ԲՀԿ-ի հայտարարությանը, ասել է` Ծառուկյանի ելույթին, հետո միայն մեկնաբանել այն: ՀՀԿ-ականներից մեկն էլ, դեմքի դժգոհ արտահայտությամբ, չցանկացավ որևէ մեկնաբանություն անել ու ասաց. «Չեմ ուզում էդ խաղին մասնակցել»: Ո՞ր խաղին՝ հարցրի: «ԲՀԿ-ի ու իշխանության,- պատասխանեց։- Ո՞վ ա դրանցից գլուխ հանում»: Զրուցակիցս ակնարկում էր խնամիական հայտնի զույգին:
Սակայն ամենաինքնատիպը ՀՀԿ-ականներից մեկի պատասխանն էր. երբ ասացի՝ Ծառուկյանը հայտարարել է, թե ժողովրդի համբերության բաժակը լցվել է, հակադարձեց. «Է՜, մենք էլ գիտենք, որ լցվել է: Ի՞նչ նորություն է ասել, որ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1193

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ