Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նաիրա Զոհրաբյանը «սուտ հանեց» ՕԵԿ-ին

Նաիրա Զոհրաբյանը «սուտ հանեց» ՕԵԿ-ին
10.04.2015 | 14:18

Դեռ այս քառօրյայից առաջ ՕԵԿ-ը հայտարարել էր, թե ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները ցանկանում են համալրել ՕԵԿ-ի շարքերը: Այսօր նույնը հաստատեց նաև խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ վստահեցնելով, որ անդամագրվելու համար իրենց դիմել են քաղաքացիներ, այդ թվում՝ ԲՀԿ-ականներ: «Իսկ պատգամավորների վերաբերյալ խոսակցությունները, ամեն խոսակցություն չէ, որ հրապարակման թեմա է»,- ասաց Բիշարյանը, ում անպատասխան չթողեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Հավաստիացնելով, որ ԲՀԿ-ից դուրս եկած 11 պատգամավորներից որևէ մեկը ցանկություն չի հայտնել անդամագրվելու ՕԵԿ-ին, Զոհրաբյանը ՕԵԿ-ականներին կոչ արեց փաստերով խոսել: «Իսկ թե մի որևէ գյուղում Վարդուշ Վարդուշիկյանը, Հրանուշ չգիտեմ ինչիկյանը ցանկություն են հայտնում անդամակցելու ՕԵԿ-ին կամ ինչ-որ այլ կուսակցության, ու իրենք դա համարում են լրջագույն քաղաքական ձեռքբերում, ես շնորհավորում եմ նրանց այդ ձեռքբերման համար: Ավելի լավ է այդքան բան ասելու փոխարեն հրապարակեն գոնե մեկ պատգամավորի անուն, որը ցանկություն է հայտնել անդամագրվելու ՕԵԿ-ին: Եթե նրանք ունեն գաղտնի անդամակցության ինստիտուտ, դա ինձ համար նորություն է»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ