Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Հարգելի» պատգամավորները հոգեհանգստի ծառայություններն են կարգավորում

«Հարգելի» պատգամավորները հոգեհանգստի ծառայություններն են կարգավորում
28.04.2015 | 16:57

Գալուստ Սահակյանը յուրաքանչյուր նիստ սկսում է պատգամավորներին «կարգի հրավիրելով», ինչը, սակայն, երբեք արդյունք չի ունենում: Այսօր ևս նույն պատկերն էր. նիստն արդեն սկսվել էր, ԱԺ նախագահն իր տեղն էր զբաղեցրել, բայց պատգամավորները շարունակում էին ոտքի վրա զրուցել: «Բարև ձեզ, հարգելի պատգամավորներ»,- ողջունեց Գալուստ Սահակյանը: Բայց «զրուցասերներից» որևէ մեկը «չհասկացավ», որ նիստն արդեն սկսվել է: ԱԺ նախագահը հեգնախառն հարցրեց. «Կա՞ն հարգելի պատգամավորներ: Ասում եմ` բարև ձեզ, հարգելի պատգամավորներ: Նշանակում է՝ դուք էլ պիտի բարևը վերցնեք, լուռ նստեք, սպասեք հետագա գործընթացներին»,- ուսուցչի պես շարունակեց ԱԺ խոսնակը:

Քվեարկություններն ավարտելով, խորհրդարանը սկսեց քննարկել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենսդրական փաթեթում արվող փոփոխությունը: Նախագծով նախատեսվում է 0-500 հազար դրամի չափով տուգանք՝ հոգեհանգստի ծառայություն մատուցելու թույլտվություն չունենալու և նման ծառայություն կազմակերպելու համար։
Առաջին ընթերցումից հետո պատգամավորների առաջարկով օրենքից հանվել է մասնավոր գերեզմանատներում մասնավոր դիահերձարաններ ունենալու պարտադիր պայմանը, ինչպես նաև 15 տարվա վաղեմությամբ աճյունասափորը ոչնչացնելու դրույթները: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի դիտարկմամբ, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մասնավոր գերեզմանատան կառավարիչը պարտավոր է «սափորը պահպանել անժամկետ»: Գերեզմանատեղի առավելագույն մակերեսը 12-ից դարձել է 12,5 քառակուսի մետր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ