Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Աշխատելու եմ բաց և թափանցիկ»

«Աշխատելու եմ բաց և թափանցիկ»
30.10.2015 | 00:45

ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)


-Պարոն Բաբայան, Դուք Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովի նախագահ եք նշանակվել, այդ հանձնաժողովի անպտուղ աշխատանքը որևէ մեկի համար նորություն չէ, էթիկայից զուրկ ոչ մի պատգամավոր արժանին չի ստացել: Դուք ի՞նչ եք անելու, շարունակելու եք նույն ոճո՞վ:
-Չեմ կարծում, որ իրավիճակը Ձեր նկարագրածի պես է, եթե դիմում լինում է, էթիկայի հանձնաժողովն անպայման քննարկում է: Անպտուղ գործելակերպի մասին մամուլի բարձրաձայնումներն իրականությանը չեն համապատասխանում: Չի եղել այնպիսի դեպք, որ դիմումը չքննարկվի: Ըստ օրենքի, նաև ամեն ինչ չէ, որ էթիկայի հանձնաժողովը պետք է քննարկի: Դա յուրօրինակ հարթակ է, որը քննարկման առարկա է դարձնում պատգամավորի վարքն ու գործունեությունը: Վստահեցնում եմ, շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ անպտուղ գործունեության վերաբերյալ բարձրաձայնումներ այլևս չեն լինի: Առաջիկայում որոշակի ռազմավարություն կմշակենք:
-Յուրաքանչյուր դիմումին ի պատասխան հանձնաժողովը մշտապես «լղոզված» պատասխան է տալիս, այնինչ լուրջ վիրավորանքներ են հնչել և՛ լրագրողների, և՛ պատգամավորների հասցեին:
-Անկասկած դա պիտի կանխել: Ինչ խոսք, հանձնաժողովն այդ ուղղությամբ աշխատանք տարել է, բայց ոչ լիարժեք: Կփորձենք շտկել, աշխատելու եմ բաց և թափանցիկ: Վստահ եղեք, կապ չունի՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական թևը ներկայացնող պատգամավորի մասին է խոսքը:
-Որևէ հանգամանք Ձեզ չի՞ կաշկանդելու:
-Կաշկանդելու հարց չկա: Ինձ միայն ՀՀ օրենսդրությունը և ԱԺ կանոնակարգը կարող են կաշկանդել:


Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1259

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ