Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Պատգամավորները միմյանց`«համբալ, դիշովկա»

Պատգամավորները միմյանց`«համբալ, դիշովկա»
16.03.2016 | 20:05

Այսօր խորհրդարանի որակը երևաց իր ողջ «փայլով»: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավորների բառապաշարն ամեն ինչ ասում էր նրանց «տեսակի» ու այս Ազգային ժողովում «հավաքվածների» մասին:

ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կառավարությանը արագաչափերի մասին ու, բնականաբար, որոշակի սրություն հաղորդեց իր գնահատականներին, ինչը լիովին տեղավորվում է խորհրդարանական բառապաշարի մեջ: Սակայն անսպասելիորեն տեղից վրդովվեց «երիտհանրապետական» Կարեն Ավագյանը: Իսկ մինչ այդ Փաշինյանը հայտարարեց. «Ես ցանկանում եմ իմանալ և հասկանալ, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ 70 տոկոսով թվերը նվազել են, ինչի՞ հիման վրա էր ասում: Հիմա ձեր ներկայացրած ոչ մի թվում 70 տոկոս նվազում ոչ մի կերպ հնարավոր չէ գտնել: Ես ուզում եմ հասկանալ՝ Սերժ Սարգսյանն ընդհանրապես կոմպետե՞նտ է, թե՞ կոմպետենտ չէ: Օրինակ՝ Ծառուկյանի մասին մի ամիս կամ վեց ամիս հետո ասում եք, որ չէ, այդպես չէ: Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարություն է անում, էլի պարզվում է, որ այդպես չէ: Կա զուտ կոմպետենտության խնդիր, որտեղի՞ց են այդ թվերը հայտնվում»:
«Այ համբալ»,- տեղից գոռաց հանրապետականը և Փաշինյանից ստացավ հակադարձում. «Համբալը դու ես, արա»: Վեճին խառնվեց Առաքել Մովսիսյանը (Շմայսը): «Տո, այ համբալ, անասուն, դիշովկա»,- բղավեց Շմայսը, ում հերթական արտահայտությունից հետո ընդդիմադիր պատգամավորն արձագանքում էր. «Համբալը, անասունը դու ես, ... դիշովկան դու ես, արա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ