Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հովիկ Աբրահամյանը «խփում» է Լֆիկի բիզնեսին

Հովիկ Աբրահամյանը «խփում» է Լֆիկի բիզնեսին
18.05.2016 | 21:17

Այսօր խորհրդարանում շրջադարձային օր էր: Երկրի վարչապետն ի լուր պատգամավորների հայտարարեց, որ այլևս մենաշնորհ չի լինելու, բոլորը կարող են անխոչընդոտ զբաղվել բիզնեսով, ապրանքների ներկրմամբ: Հովիկ Աբրահամյանը նույնիսկ գերազանցեց ինքն իրեն: Երբ Խաչատուր Քոքոբելյանը դիզվառելիքի մենաշնորհի առնչությամբ հարց տվեց, նա պատասխանեց, որ կառավարությունն օրենքով որևէ ընկերության մենաշնորհ չի տվել: Ավելին, ըստ կառավարության ղեկավարի, այս հարցը քննարկել են և առաջիկայում գների նվազման միտումներ կլինեն:

«Մենք հետևելու ենք բոլոր ոլորտներին: Որ ասում են՝ շաքարավազը մենաշնորհ է, չգիտեմ, տարբեր սննդի տեսակներ են ասում, հիմա ես հայտարարում եմ՝ յուրաքանչյուր գործարար, ով ցանկություն ունի զբաղվելու այդ բիզնեսով, կարող է զբաղվել: Ես լինելու եմ հետևողական, որևէ գերատեսչության կողմից որևէ մեկի նկատմամբ չի լինելու առանձնահատուկ վերաբերմունք, լինելու են հավասար պայմաններ, բոլորը պետք է լինեն հավասար հարկային դաշտում: Մենք այս գործընթացին լինելու ենք հետևողական»,- հայտարարեց Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, «խփելով» Սամվել Ալեքսանյանի` Լֆիկի շաքարի «գործին»:

Պատգամավորը որսաց վարչապետի խոսքի այդ հատվածը և հակադարձեց. «Սա պատմական պահ է, այսօրվանից սկսած մեր քաղաքացիները կարող են անխոչընդոտ ներկրել բենզին, նաև շաքարավազ»: Սա դահլիճով մեկ ծիծաղի ալիք բարձրացրեց: Իսկ կառավարության ղեկավարին այլ բան չէր մնում, եթե ոչ հավելել. «Ես շատ ուրախ եմ, որ իմ՝ մայիսի 12-ի հայտարարությունն այդքան մեծ արձագանք է գտել, և դրական, և բացասական գնահատականներ եղան: Կա նաև թերահավատություն, բայց ես դա հաղթահարել եմ: Ես ուղղակի իմ նախաձեռնությանը հավատում եմ, եթե մարդ իր նախաձեռնությանը չհավատա, ապա հաջողություն չի ունենա»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ