Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Գեղարքունիքում կոռուպցիան իսպառ վերացել է»

«Գեղարքունիքում կոռուպցիան իսպառ վերացել է»
02.12.2016 | 00:43

ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
(Գեղարքունիքի մարզպետ)


-ՀՀԿ-ն նպատակ ունի վերափոխվելու։ Դուք ինչպե՞ս եք դա պատկերացնում։
-ՀՀԿ-ն շարունակաբար փոխվում է։ Համագումարում նախագահը խոսեց նաև գլոբալ փոփոխությունների մասին։ Կարող եմ ներկայացնել, թե վերջին հինգ տարում մեր մարզում ինչ է փոխվել։ Չառաջնորդվելով պարտադիր կուսակցական լինելու հանգամանքով, էական փոփոխություններ կատարեցինք և՛ կրթական, և՛ առողջապահական ոլորտներում, իսկ ՀՀԿ կուսակցության անդամ կադրերից պահանջեցի է՛լ ավելի պատասխանատու մոտենալ իրենց աշխատանքին։ Խնդիր եմ դրել նաև երիտասարդների շրջանում բացատրական աշխատանքներ տանել, ներկայացնել կուսակցության ծրագրերը։
-Վերափոխում ասելով չպե՞տք է հասկանալ հրաժարում բոլոր այն արատավոր երևույթներից, որոնք կան կուսակցությունում։
-Ես խոսում եմ Գեղարքունիքի մարզից, Դուք չեք կարող նշել մեզանում մի ոլորտ, մի բնագավառ, որտեղ կա թեկուզ փոքր կոռուպցիա։ Գեղարքունիքի մարզից դա իսպառ վերացել է։ Հավելեմ, որ վերջին տարիներին մեր կուսակցության շարքերը մարզից համալրել են բարձրագույն կրթություն ստացած շուրջ 400-500 երիտասարդներ, իսկ Ձեր նշած արատավոր երևույթները կրող 100 երիտասարդների էլ հեռացրել ենք կուսակցությունից։ Նախագահի բոլոր նկատառումները վերաբերում են նաև մարզերին, որոնց իրագործմանն էլ մենք հետամուտ ենք։
Իհարկե, բազմաթիվ խնդիրներ ունենք, բայց ինչպես ՀՀԿ և հանրապետության նախագահն իր ելույթում նշեց, բոլոր բնագավառներում էլ բարելավումներ կան, կա նաև տնտեսական աճի որոշակի ցուցանիշ։ Ամեն ինչ անելու ենք առկա խնդիրները վերացնելու համար։
-Վարչապետի ո՞ր հրահանգն եք արդեն կատարել, և ընդհանրապես, ինչպե՞ն են մարզպետ-վարչապետ փոխհարաբերությունները։
-Շատ նորմալ, աշխատանքային հարաբերություններ են։ Ես ողջունում եմ նոր վարչապետի աշխատաոճը, մարզպետներին հնարավորություն է տալիս ազատ գործելու։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ