Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՀԿ-ն է որոշողը

ՀՀԿ-ն է որոշողը
17.01.2017 | 01:35

Գագիկ Ծառուկյանի քաղաքական հայտարարության ուշացման պատճառով նրա թիմակիցները և նրանք, ովքեր հույս ունեն ԲՀԿ-ի հետ խորհրդարան մտնելու, բավականին դժվար կացության մեջ են հայտնվել։ Որքան ուշանում է ԲՀԿ նախկին ղեկավարի խոսքը, այնքան նրա հետ հույս կապողների լարվածությունն ու անորոշությունը մեծանում են։
Արդեն շրջանառության մեջ է հայտնվել այն վարկածը, որ Գագիկ Ծառուկյանը հնարավոր է քաղաքականություն չվերադառնա, բայց «ստվերային» կարգավիճակով սատարի ԲՀԿ-ին, որպեսզի հաջորդ խորհրդարանում այս կուսակցությունը մանդատներ ունենա։

Այն դիտարկմանը, թե Բաղրամյան 26-ը թույլ չի՞ տալիս, որ Գագիկ Ծառուկյանը նորից քաղաքականություն մտնի, ՀՀԿ-ական մեր զրուցակիցը զարմացավ. «Իսկ քաղաքականությամբ զբաղվել չկարողանալը ի՞նչ կապ ունի Բաղրամյան 26-ի հետ։ Եթե կարող է, թող վերադառնա, ո՞վ է խանգարում։ Քաղաքականություն մտնողը պետք է նաև իմանա, որ գործ ունի խոչընդոտների հետ։ Եթե չի կարող հաղթահարել, ուրեմն դա նրա տեղը չէ»։


Թե երբ Գագիկ Ծառուկյանը կխախտի լռությունը, այդուհանդերձ, պայմանավորված է նախագահականի ցանկությամբ, քանի որ արդեն մեկ անգամ հասարակությունը տեսել է, թե ինչպես ՀՀԿ-ն կարողացավ նրան «խաղից» դուրս հանել, ուստի հարմար պահի կարող է և «ներս» թողնել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ