Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ապառիկ ընտրակաշառք

Ապառիկ ընտրակաշառք
14.03.2017 | 01:22

Կարծես այս ընտրությունները միայն տարածքային ցուցակներով առաջադրված թեկնածուների համար են։ Վերջիններս այնպիսի կատաղի պայքար են սկսել իրար դեմ, որ բնակիչների տան դռներն էլ չեն դիմանում։ Կես ժամը մեկ թիվ 2 ընտրատարածքի բնակիչների դուռը թակում են, կամ բուկլետներով ծանրաբեռնված երիտասարդներ են, կամ շենքերի ցուցակագրող լիազորներ, կամ հասցեն ու գրանցված մարդկանց թիվը ճշտող «տյոտյաներ»: Դասական ստեղծագործության՝ «Մեծապատիվ մուրացկանների» մոտիվներով։ Մեկին չհասցրած ճանապարհել, հայտնվում է հաջորդ «մուրացկանը»։


Ամենահետաքրքիրը, թերևս, կանխավ կաշառք առաջարկողն էր։ Այսպես. այս ընտրատարածքում ՀՀԿ-ի «ֆավորիտները» երկու Արմաններն են՝ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի և Արա Բաբլոյանի որդիները։ «Բայց ՍԱՍ-ի Արտակն իրան ճղում ա»,- ասաց մեր ընտրությունների ժամանակակից «տեխնոլոգը»։ Ի դեպ, վերջինիս բուկլետն արդեն բերել էին, ու մի պահ աչքով անցկացրի ու ապշեցի։ ԱԺ-ում հինգ տարի ծպտուն չհանած այս պատգամավորն ի՜նչ պերճախոս է դարձել, ինչից ասես չի խոսում, էլ համազգային համախմբումից, անկեղծ հայրենասիրությունից, հավատքի ավանդական ակունքներից։ «Մարդը, որպես անհատ, այսօր առավել շատ կարիք ունի ուշադրության ու հոգատարության»,- ասում է երրորդ անգամ խորհրդարան մտնել ցանկացող պատգամավորը։ Սա՝ ի միջի այլոց։ Վերադառնանք մեր տեխնոլոգին։


Հիմա ո՞վքեր են բաժանում՝ հարցրի։ Կանխատեսելի պատասխան՝ Արման Սահակյանը և Արտակ Սարգսյանը։ «Բայց շատ ակտիվ է աշխատում նաև Զորիկ Զոհրաբյանը։ Շտաբից ասել են, երևի նա էլ կբաժանի»,- ասաց ու առաջարկեց ցուցակագրել ընտանիքի անդամներին, որ կաշառք բաժանելու ժամանակ «առաջին ձեռքով» ստանանք։
«Կաշառքի չափը որքա՞ն է»,- շարունակեցի։ «Չգիտեմ, բայց ըսենց որ գնա, հա կբարձրանա։ Իրար են ուտում»,- եղավ պատասխանը։


ՈՒ այսպես ամեն օր ու ամեն ժամ։ Տեսնես մինչև ապրիլի երկուսը դռան զանգը կդիմանա՞, մեր նյարդերի մասին էլ չեմ ասում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ