Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Իսկ ՀՀԿ-ում իրարանցում է

Իսկ ՀՀԿ-ում իրարանցում է
26.05.2017 | 00:59

Մինչ Երևանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ էլ ունի անցկացնելու: Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սևեռված է քաղաքային նոր իշխանության ձևավորման, հատկապես` ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա:


Ճիշտ է, սա խորհրդարանի գրավչությունը չունի, բայց պակաս հետաքրքրություն չի ներկայացնում ցուցակագրված 195 թեկնածուների համար: Մինչ այդ հիշեցնենք, որ, ըստ ԿԸՀ-ի, ՀՀԿ-ն ավագանիում ունենալու է 46 մանդատ, «Ելք» կուսակցությունների դաշինքը՝ 14, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 5։ Այսինքն, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240034 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70730 ձայն, իսկ «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26107 ձայն:


«Ելքը» հայտարարել է, թե ովքեր են ավագանու իր անդամները, և այստեղ ներքին խմորումներ չկան, «Երկիր ծիրանի» կուսակցության գործերը դեռ շատ խառն են, հայտնի չէ, թե ինչ որոշման կհանգի Զարուհի Փոստանջյանը` կվերցնի՞ մանդատները, թե՞ ոչ: Մեծ իրարանցում է ՀՀԿ-ում: Եթե մյուսների պարագայում ցուցակից ամեն ինչ պարզ էր, այսինքն, առաջին տասնյակում ընդգրկվածները դառնալու են ավագանու անդամներ, ապա ՀՀԿ-ի պարագայում դեռ անակնկալներ կլինեն: Մեր տեղեկություններով, մեծ թվով մարդիկ են վայր դնելու մանդատները, մինչև 46-ը եղած մարդկանցից նվազագույնը քսան հոգի ավագանու անդամ չի դառնա: Սա 46-ին հաջորդող թեկնածուներին լուրջ հույսեր է ներշնչել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ