Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Չեն ցանկացել հարաբերությունները սրել

Չեն ցանկացել  հարաբերությունները սրել
05.09.2017 | 09:58

Երեկ քաղաքական օրակարգը հագեցած էր Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցությանն առնչվող մեկնաբանություններով: Մինչ խնդրին անդրադառնալը, նշենք, որ հուլիսի 30-ին ևս նման զորավարժություն էր անցկացվել Վրաստանում, որին Հայաստանը մասնակցել էր, չէր մասնակցել Ադրբեջանը: Եթե մի կողմ թողնենք քաղաքական ենթատեքստը, հարց է առաջանում` այս զորավարժություններին մասնակցելով ի՞նչ շահեց հայկական զինուժը, և ի՞նչ կորցրեց ադրբեջանական բանակը:

Ռազմական գործի գիտակները պնդում են, որ նման զորավարժություններն ավելի շատ քաղաքական, քան մարտական խնդիրներ են լուծում: Ասել է` սրանով է պայմանավորված խնդրի շուրջ աղմուկը, իսկ մեր և հակառակորդի զինված ուժերի պատրաստվածությունն ու կազմակերպվածությունը դրանով չէ, որ որոշվում են:


Քաղաքական ենթատեքստին անդրադառնալով, հավելենք, որ մեր աղբյուրը մասնակիորեն համաձայնեց, թե այս որոշումը «մի գիշերում» է ընդունվել և արտաքին ճնշմամբ։ Անշուշտ, Ռուսաստանին դուր չի գալիս Հայաստանի մասնակցությունը, բայց այնպես չէ, որ Մոսկվան հայաստանյան իշխանություններին ստիպել է նման որոշում կայացնել, պարզապես մերոնք չեն ցանկացել լարվածություն մտցնել հայ-ռուսական հարաբերություններում: Իսկ թե ինչու՞ նախապես չհայտարարվեց, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չեն մասնակցելու, մեր զրուցակիցն ասաց, որ դա ընթացիկ զարգացումներով պայմանավորված քաղաքական մանևր էր:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3210

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ