Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

«Кто этот потерпевший?»

«Кто этот потерпевший?»
06.10.2017 | 01:31

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը դեռ չէր հասցրել նախագահականի նկատողությունը «մարսել»` «դարակազմիկ» մտքեր արտահայտելու պատճառով, երբ մի «հարված» էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ստացավ: Ռոստոմյանը դահլիճ մտավ նիստը սկսվելուց հետո` սեփական թիմակիցներով շրջապատված: Կառավարության անդամներին մոտեցող նախարարի քայլերն ակնհայտ շփոթված էին:

Նրան տեսնելով, վարչապետ Կարեն Կարապետյանը ցուցադրաբար հայացքը լուսատախտակին ուղղեց: Երբ Ռոստոմյանը մոտեցավ վարչապետին, բարևեց, Կարապետյանը գլուխը շրջեց, տմբտմբացնելով, բռնազբոսիկ ժպիտով ողջունեց իր կառավարության «անառակ զավակին»:
Հրաչյա Ռոստոմյանը հազիվ էր հասել վերջին շարքին ու «ծվարել» աթոռին, երբ առաջին շարքում նստած Կարեն Կարապետյանն ու Վաչե Գաբրիելյանը չկարողացան ծիծաղը զսպել ու փռթկացրին, վարչապետն էլ ձեռքի մի շարժում արեց, որ համարյա թե նշանակում էր. «Кто этот потерпевший, откуда он взялся?»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ