Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Չեն խնայի

Չեն խնայի
24.10.2017 | 09:16

Եկող շաբաթվանից խորհրդարանը «տնտեսական շրջապտույտում» կհայտնվի: ԱԺ է բերվելու 2018 թվականի պետբյուջեի նախագիծը: ԱԺ մշտական հանձնաժողովներում կքննարկվեն վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեության արդյունքները, ու էլի ընդդիմադիրները վարչապետին կտորպեդահարեն նույն հարցով. «Որ բերել եք այս բյուջեն, վստահ ե՞ք, որ 2018-ից հենց Դուք այն կիրականացնեք, այսինքն` այդ վարչապետը Դու՞ք եք լինելու»:

Հարցին, բնականաբար, հստակ պատասխան չի տրվի, փոխարենը կառավարության անդամներին կուղղվեն ոչ պակաս բարդ հարցեր` խոստացված ներդրումներից մինչև Հայաստանը ֆանտաստիկ տուրիստական երկիր վերածելու հեռանկարները:
«Ելքի» քննադատության «թելը կթելի» «Ծառուկյան» դաշինքը: Մեր տեղեկություններով, խմբակցությունն առաջնորդվելու է հետևյալ դիրքորոշմամբ. ընկերը` ընկեր, գործը` գործ, Կարեն Կարապետյանին քննադատեք, որքան կուզեք: Խմբակցության մեր աղբյուրի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանն ասել է թիմակիցներին, թե իրենք ազատ են, ինչ խելքներին «բրդի», կարող են ասել։ «Դե, եթե ինքը չի ուզում մեզ կոալիցիայում տեսնել, մենք էլ չենք խնայի իր բյուջեն: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»,- եզրահանգեց ԲՀԿ-ականը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ