Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ինչպես է կուտակվել 7 մլրդ դոլարի արտաքին պարտքը

Ինչպես է կուտակվել 7 մլրդ դոլարի արտաքին պարտքը
27.06.2018 | 22:36

Այս օրերին, երբ իշխանությունը զբաղված է պետությունից թալանածը հետ բերելու աշխատանքներով, ոչ մասնագիտական հանրույթը տեսնելով, թե ինչ ահռելի գումարների յուրացման մասին է խոսքը, հայտարարում է, թե ճիշտ կլինի դրանցով արտաքին պարտքը փակել: Անշուշտ, ծիծաղելի կլիներ կարծել, որ այդ թալանածով հնարավոր է շուրջ 7 մլրդ դոլարի պետական պարտքը փակել: Սակայն դրա փոխարեն կառավարությունը կարող է այնպես անել, որ պետական պարտքի սանդղակը գոնե քիչ ավելանա, լավագույն դեպքում էլ՝ չավելանա, իսկ դրա համար պետք է տնտեսությունը զարգանա, երկրում էլ ներդրումներ լինեն: Սակայն մինչ այդ նախ պետք է կառավարությունը մեծ ուսումնասիրություն իրականացնի՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ մենք կուտակել ենք 7 մլրդ դոլարի պարտք, բայց մեր երկրում իրական զարգացումներ չկան: Որտե՞ղ են այդ փողերը, ովքե՞ր են յուրացրել այդ վարկերը:


Սա մի մեծ շղթա է, որը օր առաջ անհրաժեշտ է քանդել, քանի որ ամեն օրը մեզնից յուրաքանչյուրն է դրա համար վճարում: Արդեն այսօր յուրաքանչյուր քաղաքացու հաշվով պետական պարտքի չափը բավական մեծ է: ՈՒ նաև հենց այստեղ է թաքնված այն գաղտնիքը, թե ինչպես կարող է հասարակ չինովնիկը փոքր աշխատավարձով այդքան հարստանալ և մեծ կարողություններ դիզել: Տարբեր անհասկանալի անուններով պետության վերցրած վարկերն ուղղվում են վերջիններիս գրպանները, այսինքն՝ իշխանավորները հարստանում են, պետությունը կես քայլ անգամ չի զարգանում, իսկ պարտքը մնում է շարքային քաղաքացու վզին: Եթե իրավապահ համակարգը սկսի զբաղվել նաև այս խնդրով, շատ ու շատ նախկին պաշտոնյաներ պետք է կանգնեն դատարանի առաջ, որովհետև քիչ է այդքան գումարներ կորզել են պետությունից, նաև այդ ամենի համար վճարում է քաղաքացին, որը ոչ մի օգուտ չի ստացել այդ վարկերից:
Առաջիկայում «Իրատեսը» կանդրադառնա պետական պարտքին՝ իր ողջ «սարսափով»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3630

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ