Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Փաշինյան. «Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը»

Փաշինյան. «Մի կողմից աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը»
19.02.2020 | 15:24

Երբ Նիկոլ Փաշինյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, տնտեսության զարգացման վերաբերյալ հրովարտակեց. «Եթե մեր տնտեսությունում շահումով խաղերը սկսել են դեր խաղալ և նկատելի դեր խաղալ մեր տնտեսական աճի, տնտեսական ակտիվության ցուցանիշների մեջ, դա արդեն շատ լուրջ խնդիր է մի երկրում, որտեղ շուրջ 30 տոկոս աղքատություն կա: Մեր քաղաքականությունը պետք է լինի մեր տրամաբանությունը փոխելը՝ մի կողմից, աղքատությունն է խրախուսվում, մյուս կողմից, կներեք բառիս համար՝ ղումարբազությունը: Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ո՛չ մեկը խրախուսենք, ո՛չ էլ մյուսը»։ Ավելին, Փաշինյանն ընդգծեց, որ արագ պիտի լուծել խնդիրը, որովհետև մարդիկ համատարած ահազանգում են այդ մասին։

Ինչ ունենք 2 տարի անց, պարզվեց աղքատությունը մեր գլխում է ու ինքներս պիտի դա թոթափենք մեր գլխից, իսկ «ղումարբազությունը» չնայած համատարած ահազանգերին, երկնիշ աճ է արձանագրում տնտեսությունում։


Այսպես.ըստ վիճակագրական ծառայության տվյալների, ծառայությունների ոլորտում ամենամեծ բաժինն ունի գործունեության այն տեսակը, որը կրում է «Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպում» անունը՝ 23 տոկոս: Գերազանցում է բանկերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հիվանդանոցների գործունեությանը։ Ընդ որում, երկնիշ աճով առաջ ընթացող այս ոլորտը ոչ միայն չի կասեցվում, այլև ծաղկում է, մինչդեռ հազար ու մի խոստումի պես Նիկոլ Փաշինյանը այս ոլորտում էլ արմատական փոփոխություն էր խոստացել։ Ահա ինչպես է լինում գործի ու պոպուլիզմի տարբերությունը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ