Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Բա­ցա­ռիկ­նե­րը

Բա­ցա­ռիկ­նե­րը
21.07.2020 | 16:21

Երբ ե­րեկ ՊՆ խոս­նա­կը տե­ղե­կաց­րեց, որ «3-րդ զո­րա­միա­վոր­ման բո­լոր զո­րա­մա­սե­րի զո­րացր­ման են­թա­կա ժամ­կե­տա­յին պար­տա­դիր զին­ծա­ռա­յող­նե­րը միա­հա­մուռ դի­մել են ի­րենց հրա­մա­նա­տա­րու­թյա­նը` խնդ­րե­լով դա­դա­րեց­նել զո­րաց­րում­նե­րը և թույ­լատ­րել շա­րու­նա­կել ծա­ռա­յու­թյու­նը ի­րենց հա­մա­ծա­ռա­յա­կից­նե­րի ու հրա­մա­նա­տար­նե­րի կող­քին, քա­նի դեռ հաղ­թա­նա­կի վեր­ջա­կե­տը դր­ված չէ և քա­նի դեռ հա­կա­ռա­կոր­դը ոտ­նձ­գու­թյուն­նե­րի մտադ­րու­թյուն ու­նի», այդ զին­վոր­նե­րին մար­տա­կան օ­րե­րին տե­սած մեր զրու­ցա­կի­ցը նշեց, թե զար­մա­նալ պետք չէ այս քայ­լի հա­մար, ո­րով­հետև դա նրանց ա­րա­ծի հա­մե­մատ շատ փոքր դե­տալ է։


Վեր­ջին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ըն­թաց­քում պե­տա­կան և ռազ­մա­կան գաղտ­նիու­թյան տե­սան­կյու­նից մեր զին­վոր­նե­րի, սպա­նե­րի ո­րոշ սխ­րանք­ներ ա­ռայժմ նպա­տա­կա­հար­մար չէ բարձ­րա­ձայ­նել, բայց նույն աղ­բյու­րի պնդ­մամբ, բա­ցա­ռիկ անձ­նու­րա­ցու­թյան ու ա­ներևա­կա­յե­լի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­մու­թյուն­ներ կան, ո­րոնք ոչ միայն մեր զին­վոր­նե­րի խի­զա­խու­թյան, այլև մտ­քի ճկու­նու­թյան և ա­րագ կողմ­նո­րոշ­վե­լու մա­սին են վկա­յում։ «Գու­ցե մի օր դրանք էլ դառ­նան դա­սագր­քա­յին օ­րի­նակ­ներ, դրան­ցով սե­րունդ­նե­րի հայ­րե­նա­սի­րա­կան ո­գին բարձ­րաց­նեն։ Այդ­պի­սի տղերք միշտ ե­ղել են, կան ու կլի­նեն, ինչ­պես ար­ցա­խյան հե­րո­սա­մար­տի սկզ­բում, ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յին, այն­պես էլ Տա­վու­շում ու այն­տեղ, որ­տեղ թշ­նա­մին կփոր­ձի ոտ­նձ­գու­թյուն ա­նել»,- հպար­տու­թյամբ ամ­փո­փեց մեր զրու­ցա­կի­ցը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8877

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ