Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Արցախը ճանաչել և ռազմաքաղաքական դաշինք կնքել

Արցախը ճանաչել և ռազմաքաղաքական դաշինք կնքել
27.09.2020 | 19:52

Ռազմական դրություն հայտարարելու համար գումարված Աժ նիստում Նիկոլ Փաշինյանն այսօր մի քանի ուշագրավ, «կոնֆիդենցիալ» բացահայտումներ արեց, մասնավորապես «ՀՀ-ի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել՝ զիջել առնվազն անվտանգության գոտին, առանց որեւէ նախապայմանի, առանց որեւէ կարգավիճակային ճշտման», ինչպես նաև «եթե համաձայն ենք Արցախի ինքնավար մարզ տարբերակին, հենց հիմա կարող ենք կանգնեցնել պատերազմը»։ Սրանք բավական հետաքրքիր դիտարկումներ են։ Նշանակում է նախորդ երկու տարվա ընթացքում բանակցություններ են ընթացել, հայկական կողմին որոշակի տարբերակներ են առաջարկվել։ Իսկ ռազմական գործողությունների սանձազերծումը փաստում է, որ Ադրբեջանին ախորժակը չի բավարարվել ու նրա նկրտումներն ավելի են մեծացել։


Խորհրդարանական քաղաքական ուժերը բացի միասնականության, ներքին տարաձայնությունները մի կողմ թողնելու կոչերից, այսօր նաև իշխանության հետ մեկ հարցում էին համակարծիք՝ գնալ մինչև վերջ և մեկ միլիմետր չնահանջել, որովհետև աշխարհն ուժեղի կողքին է, իսկ նախորդ տարիներին այդ աշխարհին Ադրբեջանի դեմքը ցույց տալուց ոչ մի բան չի փոխվել։ Եվ ԲՀԿ-ականները, և ԼՀԿ-ականները հորդորեցին Փաշինյանին ճանաչել Արցախի անկախությունը և ստորագրել փոխադարձ ռազմաքաղաքական դաշինք։ Այս հարցում, սակայն, իշխանությունը որոշակիություն դեռ չհայտնեց։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6410

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ