Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՈՒ՞ր ա կորում սրանց դուխը երկրից դուրս

ՈՒ՞ր ա կորում սրանց դուխը երկրից դուրս
16.05.2025 | 17:24

Այ մարդ, մի օր չեղավ են եթիմը էս դրսի հանդիպումների ժամանակ հունից դուրս գա, ֆռա էրդողանենց ասի՝ այ համբալներ, հըլը վեր ընգեք տեղներդ, սաղիդ կքցեմ Հաագայի պադվալները։

Գնում, սբխեչի ուլի դեմքով կանգնում, վրեն ղժում են, ինքն էլ դրանից ուրախանում, որ գոնե մի բանի պետք ա եկել, հետո հետ ա գալիս ԱԺ ու սկսում առյուծ ճղել։

Բրիտանացի գիտկանաները դեռ չեն կարողանում պարզել, թե ուր ա կորում սրանց դուխը երկրից դուրս։ Կա, տարբերակ, որ զուգարանում ա մոռանում։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ