ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ավելի վաղ Կոնգրեսում հաստատած գրեթե 5 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ գրում է The New York Post -ը։ Գումարը ներառում է USAID ծրագրի, խաղաղապահ գործողությունների և միջազգային կազմակերպությունների համար կատարվող ներդրումային ծախսերը։               
 

«Մեր օրակարգում նման հարց չկա»

«Մեր օրակարգում նման հարց չկա»
24.03.2015 | 00:32

ՀՅԴ-ն խորհրդարանական մեծամասնությունից կոալիցիա կազմելու հրավեր չի ստացել, ինքն էլ նման ցանկություն չի հայտնել՝ մեր հարցին այսպես արձագանքեց խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Մամուլի հրապարակումներին անդրադառնալով էլ պատգամավորն ասաց. «2009-ին մենք կոալիցիայից դուրս ենք եկել, 6 ամիս հետո չի եղել մի շաբաթ, որ մեր կոալիցիա մտնելու մասին չգրեն։ Այնպես որ, գրեք, վերլուծեք, նորից գրեք։ Այսօր մեր օրակարգում նման հարց դրված չէ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ