Ազատիչդ Քրիստոս, ազատեա զիս ի դառնաշունչ օդոց մեղաց ձմերայնոյ. զխաւարեալ և զսառուցեալ հոգի իմ պայծառացո և ջերմացո, և ցօղեա զցօղ շնորհի ջերմութեան քո ի յանդաստանս մտաց սրտի իմոյ։
Աճեցո, տէր, զբարիս գործել ինձ յամենայն ժամ, եւ խափանեա զամենայն չարիս ի չար մտաց իմոց. ի պիղծ եւ յանուղղայ գնացից եւ ի չար սովորութենէ դադարեցո զիս, եւ հաստատեա յերկիւղ եւ ի սէր պատուիրանաց քոց։
Պատկերացո, տէր, զանհրաժեշտ գալուստ քո առաջի աչաց իմոց. և դողացո զմարմին իմ սգայ և լալ անդադար երկիւղէ ահեղ դատաստանաց քոց. և մի՛ փակեր զգութ արարչական սիրոյ քո ի ստեղծուածոյս քո` որ մեղօքս եմ մեռեալ։
Անոխակալ տէր, մի՛ վասն բազում չարեաց իմոց անտես առներ զիս, այլ դարձիր յիս, և դարձո զամենայն ցանկութիւնս իմ՝ ի քեզ, սիրել զքեզ միայն ի բոլոր սրտէ իմմէ։ Ի նուազ և յանպաճոյճ կերակրոց ամբողջ պահեա զմարմին իմ։
Ո՛վ բարերար և մարդասէր տէր, առանց չարչարանաց և ժուժկալութեանց զիա՞րդ ազատեցայց ի բազմութենէ մեղաց իմոց. զի մարմնովս տկար եմ և հոգւովս խաւար. ողորմեա, տէր, և որպէս կամիս օգնեա ինձ։
Տուր ինձ իմաստութիւն, և անկեա, տէր, զմահ և զերկիւղ քո ի սրտի իմում, լուսաւորեա զխորհուրդս իմ. կարողացո զմարմինս իմ` ժուժկալութեամբ կալ ի պատուիրանի քում յամենայն ժամ։
Ի՞նչ է անում իսրայելական նավը Թուրքիայում:
Պաղեստինյան «կարմիր գծերի» նկատմամբ իր հավատարմության մասին թուրքական ղեկավարության բարձրաձայն հայտարարությունների ֆոնին իսրայելական նավերը շարունակում են կանգառել թուրքական նավահանգիստներում...