ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեն հայտարարել է, որ թեկնածուներ կառաջադրի 11 համայնքներում` սեպտեմբերի 9-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: ՀՅԴ-ն թեկնածու կառաջադրի նաև Գյումրիի քաղաքապետի ընտրություններում` որոշումն ընդունել է Գյումրիի կառույցի ներկայացուցչական ժողովը: Գյումրիի քաղաքապետի թեկնածու Հովսեփ Սիմոնյանը Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալն է: 2005 թ. ևս նա առաջադրվել էր քաղաքապետի ընտրություններում, բայց ինքնաբացարկ էր ներկայացրել, այս անգամ մտադիր է պայքարել մինչև վերջ:
Նրա առաջադրումը արդեն իսկ վկայում է, որ կամ խորհրդարանական ընդդիմության պատվավոր ցանկում ԲՀԿ-ն չկա, կամ խորհրդարանական ընդդիմությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման վերաբերյալ համաձայնության չի գալու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ