«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Իսկ ի՞նչ կանեին ադրբեջանցիները` ռուսների փոխարեն

Իսկ ի՞նչ կանեին ադրբեջանցիները` ռուսների փոխարեն
19.10.2013 | 11:36

Ղարաբաղի ազատագրման ադրբեջանական կազմակերպությունը դատապարտել է վերջերս Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունները` կապված ադրբեջանցի Օրհան Զեյնալովի ձերբակալման հետ: Այս մասին գրել է Haqqin.az-ը:

ՂԱԿ -ը նշել է, որ Ռուսաստանը իրականացնում է «հակաադրբեջանական քարոզչություն» և պահանջել է, որ ՌԴ կառավարությունը անհապաղ դադարեցնի այն` հակառակ դեպքում իրենք համապատասխան միջոցներ կձեռնարկեն` իրենց երկրում ապրող ռուսների նկատմամբ:

Հայտարարությունը, որով հանդես է եկել կազմակերպությունը, պարունակում է մի շարք պահանջներ: Մասնավորապես` որ Ռուսաստանի իշխանությունները պետք է փոխհատուցեն ադրբեջանցիներին պատճառված վնասը (թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը` նշված չի: Դա հավանաբար վերաբերում է Մոսկվայում տեղի ունեցած վերջին անկարգություններին): Բացի այդ, ՂԱԿ-ը հորդորել է պատժել իրավապահներին, ովքեր բռնությունը են կիրառել Օրհան Զեյնալովի նկատմամբ: Հայտարարությունը մեղադրել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին կողմնակալության մեջ և պահանջել էքստրադիցիայի ենթարկել համերկրացի հանցագործին:

Իր բողոքում ՂԱԿ-ը նշել է, որ Ադրբեջանի կողմից Ռուսաստանի ներկայացուցիչների նկատմամբ ներկայումս «չկա ոչ մի ճնշում»: Սակայն հետո հայտարարության հեղինակները խորհուրդ են տվել չչարաշահել «ադրբեջանցի ժողովրդի համբերությունը»:

Կազմակերպությունը հայտարարությունն ուղարկել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատուն: Ռուս դիվանագետների արձագանքը դեռևս անհայտ է:

Ավելի վաղ, Զեյնալովի գործով իր դժգոհությունն ավելի մեղմ ձևով արտահայտել է նաև Ադրբեջանի ղեկավարությունը: Ադրբեջանի ԱԳՆ-ն մասնավորապես ասել է, որ Ռուսաստանում խախտվել է Զեյնալովի անմեղության կանխավարկածը: Ադրբեջանի նախագահական վարչակազմն, իր հերթին, Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների գործողությունները որակել է «ոչ խելամիտ»: «Մոսկվայում տեղի ունեցած սպանության մեջ, մի կասկածյալի պատճառով ձերբակալվել են մեծ թվով միգրանտներ, որոնք ոչ մի կապ չունեն դրա հետ: Արհեստականորեն ուռճացվում է իրավիճակը` բազմազգ կրոնական հասարակության միջև ամրապնդվելով ռուսական խտրականությունը և նոր հանցագործությունների ճանապարհ բացում»,-նշել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-հասարակական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հ.Գ. Անչափ զարմանալի են ադրբեջանցիների դատողությունները` կապված մեծ աղմուկ բարձրացրած սպանության հետ: Նման պարագայում տեսնես ինչպիսի՞ վերաբերմունք էին ակնկալում ռուսներից: Միգուցե սպասում էին, որ մարդասպանին պետք է սրբացնե՞ն կամ հերսացնե՞ն, ինչպես նրանք արեցին ոճրագործ Սաֆարովի դեպքում: Եվ դեռ այսքանից հետո էլ խոսում են անմեղության կանխավարկածից, ինչ-որ անհասկանալի փոխհատուցումից, Զեյնալովի նկատմամբ բռնոթյունը դիտում որպես կողմնակալ վերաբերմուևք, իսկ ռուս իրավապահների գործողությունները մարդասպանի նկատմամբ համարում «ոչ ադեկվատ»: Իսկ ի՞նչ կանենին իրենք` ադրբեջանցիները, եթե մարդասպանը լիներ այլազգի` հայ, ռուս կամ վրացի: Դեռ հարց է, կթողնե՞ին արդյոք նրան կենդանի, թե՞ ոչ:

Դիտվել է՝ 1063

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ