ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ռուսաստանը երբեք չի խառնվի ՈՒկրաինայի գործերին»

«Ռուսաստանը երբեք չի խառնվի ՈՒկրաինայի գործերին»
29.01.2014 | 13:11

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի այցելել է Բրյուսել`մասնակցելու Ռուսաստան-ԵՄ 32-րդ գագաթնաժողովին: Գագաթնաժողովին ռուսական կողմի հետ ներկա էր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, իսկ Եվրամիության կողմից` Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը: Գագաթնաժողովի հիմնական թեման ՈՒկրաինայի իրավիճակն էր: Ավելի վաղ, արևմտյան մամուլը հայտնել էր, որ Մոսկվան կարող է վերանայել Կիևին օգնելու իր պայմանները, եթե Նիկոլայ Ազարովի կառավարությունն անկում ապրի: Սակայն Պուտինը մերժել է այդ խոսակցությունները` խոստանալով հետագայում ևս, ցանկության դեպքում, շարունակել օգնել ՈՒկրաինայի ժողովրդին: Պուտինը գագաթաժողովում կարծիք է հայտնել, որ ուկրաինացիները առանց միջնորդի կարող են լուծել երկրում տիրող ճգնաժամը, և Մոսկվան պատրաստ է միջամտել միայն այն դեպքում, եթե ՈՒկրաինան խնդրի այդ մասին: «Ես չեմ կարծում, որ ՈՒկրաինային հարկավոր է միջնորդություն: Եթե նրանք դրա կարիքն ունեն, պետք է ասեն այդ մասին: Բայց ինձ թվում է` որքան շատ միջնորդներ, այնքան ավելի շատ խնդիրներ: Մենք այսպիսի արտահայտություն ունենք. «Յոթ դայակ ունեցող երեխան առանց աչքի է»,- ասել է Պուտինը:
Միևնույն ժամանակ նա մեկնաբանել է եվրոպացի քաղաքական գործիչների մասնակցությունը ՈՒկրաինայի իրադարձություններում և կրկին ընդգծել, որ Մոսկվան չի պատրաստվում միջամտել այդ երկրի իրավիճակին:
Ինչ վերաբերվում է ՈՒկրաինային խորհուրդ տալուն, թե Ռուսաստանն ինչպես վարվի նման դեպքում, Պուտինն ասել է. «Կարծում եմ, ուկրաինացիներըի վիճակի են ինքնուրույն «գլուխ հանել» ստեղծված իրավիճակից, նրանք ունակ են և կարող են հասկանալ ինչ է իրենց պետք: Ամեն դեպքում, Ռուսաստանը երբեք չի խառնվի նրանց գործերին: Ես չեմ կարող պատկերացնել, թե մեր եվրոպացի գործընկերներն ինչպես կարձագանքեին, եթե Հունաստանում կամ Կիպրոսում անցկացվող հակաեվրոպական մի հանրահավաքի մեջ հայտնվեր մեր արտաքին գործերի նախարարը և հանդես գար ինչ-որ կոչերով և սկսեր այնտեղ ուղղություններ տալ: Մենք գտնում ենք, որ դա ընդհանրապես շատ վատ քայլ է, և, հաշվի առնելով Ռուսաստանի և ՈՒկրաինայի հարաբերություններում սահմանված առանձնահատկությունները, մեզ համար դա պարզապես անընդունելի է և անհնար»,-հայտարարել է ՌԴ նախագահը ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին եվրամայդան էին այցելել եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչներ, մասնավորապես` եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, ԱՄՆ սենատոր Ջոն Մակքեյնը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ովքեր աննկատ չէին մնացել ներկաների աչքից: Վերջինս, անցնելով ցուցարաների շարքերով, սենդվիչներ և թխվածքաբլիթներ էր բաժանել նրանց:


Հասմիկ ՄՈՎՍՒՍՅԱՆ

Դիտվել է՝ 1736

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ