ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Ցուկերբերգը 25 մլն դոլար կտրամադրի Էբոլայի դեմ պայքարի համար

Ցուկերբերգը 25 մլն դոլար կտրամադրի Էբոլայի դեմ պայքարի համար
15.10.2014 | 12:23

Facebook սոցիալական ցանցի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլլա Չանը, 25 մլն դոլար կտրամադրեն ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների հիմնադրամին՝ Էբոլայի համաճարակի դեմ պայքարի համար: Ըստ Ցուկերբերգի՝ Էբոլա վիրուսի համաճարակն «այժմ հասել է բեկումնային պահի»: «Մենք պետք է վերահսկողության տակ վերցնենք Էբոլան մոտ ժամանակում: Հակառակ դեպքում այն ավելի կտարածվի և կվերածվի համաշխարհային շարունակական ճգնաժամի՝ առողջապահության ոլորտում, որի դեմ մենք կպայքարենք տասնյակ տարիներ՝ ինչպես ՄԻԱՎ-ի կամ պոլիոմելիտի դեմ»,- գրել է Ցուկերբերգն իր ֆեյսբուքյան էջում:
Նշենք, որ մինչև հիմա Էբոլայի զոհ է դարձել մոտ 4,5 հազար մարդ՝ շուրջ 9 հազար վարակվածներից: Վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի: Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ այն կարող է հայտնաբերվել 2015-ի ամռանից ոչ շուտ:

Դիտվել է՝ 2756

Մեկնաբանություններ