Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Նախարարը կդառնա քարտուղար, իսկ ո՞վ կլինի նախարար

Նախարարը կդառնա քարտուղար, իսկ ո՞վ կլինի նախարար
19.05.2015 | 00:49

Տևական ժամանակ է, ինչ «անտեր» է մնացել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչը քաղաքական սարկազմի սիրահարներին առիթ տվեց սրամտելու, թե ազգային անվտանգությանը չորրորդական դեր հատկացնողները լավ էլ հասկացել են, որ իրենց ո՛չ նման խորհուրդ է պետք, ո՛չ էլ այդ խորհրդի քարտուղար: Բայց դե, ի՞նչ երկիր` առանց Ազգային անվտանգության խորհրդի, հույժ կարևոր կառույցի, ինչը, բնականաբար, ղեկավար էլ պիտի ունենա: Եվ ահա, մեր իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, վերևներում որոշում է կայացվել այդ պատասխանատու պաշտոնը վստահելու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Առայժմ հստակեցված չէ ընդամենը շատ նուրբ մի հարց` գործող նախարարը նոր պաշտոնը կստանձնի բուհական ընդունելության քննություններից առա՞ջ, թե՞ հետո:
Նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ ԿԳ նախարարի աթոռի վրա միշտ էլ աչքը տնկած ՀՅԴ-ն այսօրվանից արդեն «ձեռուոտ է ընկել»` իր շարքերից արժանավոր մի դաշնակցականի «աթոռատեր» դարձնելու հույսով: «ՈՒ թեև հույսը վերջինն է մեռնում, բայց ընկեր դաշնակցականներն այս անգամ ստիպված կլինեն ավելի վաղ հրաժեշտ տալ նախարարական այդքա՜ն բաղձալի աթոռին»,- կատակեց մեր «իրազեկը»:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2089

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ