Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

CNBC. Ինչու՞ են Հայաստանն ու Ադրբեջանը կռվում իրար հետ

CNBC. Ինչու՞ են Հայաստանն ու Ադրբեջանը կռվում իրար հետ
05.10.2020 | 09:55

Հայաստանի ու Ադրբեջանի միջև մարտական գործողությունների վերսկսկումը Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ ուժեղացրեց վախը Եվրոպայի ու Ասիայի սահմանին առավել մասշտաբային կոնֆլիկտից: Սեպտեմբերի 27-ից, երբ խորհրդային երկու նախկին հանրապետությունների միջև սկսվել են մարտերը, կան տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ: Պաշտոնապես: Լեռնային Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի մաս, բայց 1990-ականների սկզբից փաստացի Հայաստանի վերահսկողության տակ է: 1991-ին Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը Ադրբեջանից: Հայաստանն աջակցում է ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Բայց 3 միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրը պաշտոնապես չի ճանաչել ԼՂՀ-ն: Սեպտեմբերի 30-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի կռիվների թեման՝ կողմերին կոչ անեկով անհապաղ նվազեցնել լարումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «ծայրահեղ անհանգստություն» հայտնեց մարտական գործողությունների պատճառով և կոչ արեց «վերադառնալ բովանդակային բանակցություններին առանց հապաղելու»: Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները մերժեցին խաղաղ բանակցությունների առաջարկը՝ միմյանց մեղադրելով բանակցությունները խոչընդոտելու մեջ: Մնում է անհասկանալի՝ կոնկրետ ի՞նչն է սադրել սառեցված կոնֆլիկտի սրումը, որ շարունակվում է մինչև այսօր, բայց այս բախումն արդեն դարձել է վատագույնը վերջին մի քանի տասնամյակներում:


Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ Լեռնային Ղարաբաղի համար կռվել են 6 տարի, 1994-ին հրադադար կնքեցին, որից հետո բազմիցս միմյանց մեղադրել են հրադադարի խախտման մեջ այդ անկլավում ու սահմանների երկայնքով՝ նախորդ բախումը 2020-ի հուլիսին էր:
Հայաստանը, որի բնակչությունը քրիստոնյա է և գտնվում է Հարավային Կովկասում, ընդհանուր սահմաններ ունի Ադրբեջանի, Վրաստանի ,Իրանի ու Թուրքիայի հետ: 10 միլիոնանոց Ադրբեջանը, որի բնակչությունը մուսուլման է, սահմաններ ունի Իրանի, Թուրքիայի, Վրաստանի, Ռուսաստանի հետ ու ելք դեպի Կասպից ծով: Ռուսաստանը, որ Ադրբեջանի դաշնակիցն է, Հայաստանի հետ ռազմական դաշինքի մեջ է: Կրեմլն արդեն առաջարկել է բանակցել կողմերին, հայտարարելով, որ իր ներկայացուցիչները կապվել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Ռազմական գործողությունները սրել են լարումը Ֆրանսիայի ու Թուրքիայի միջև, երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: Ֆրանսիայում ապրում են բազում հայեր, իսկ Թուրքիան կոչ է արել ամբողջ աշխարհին աջակցել Ադրբեջանին: Շատերը գտնում են, որ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին կապված է 1,5 միլիոն հայերի սպանության հետ 1915-ին, որ հայերն անվանում են գենոցիդ: Թուրքիան դիմադրում է զանգվածային սպանությունները ցեղասպանություն ճանաչելու կոչերին, հայտարարելով, որ թվերը մեծացված են և սպանվածները քաղաքացիական պատերազմի զոհ եին:


Սեպտեմբերի 30-ին Անադոլու պետական գործակալությանը հարցազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին հավասարազոր է Ադրբեջանի տարածքի Հայաստանի օկուպացիային աջակցությանը: Ի պատասխան Մակրոնն ասաց, որ Թուրքիայի քաղաքական հայտարարությունը «չմտածված և վտանգավոր» է:

Սեպտեմբերի 30-ին Ռիգայում մամլո ասուլիսում Մակրոնն ասաց. «Ես անհանգստացած եմ վերջին ժամերին Թուրքիայի մարտաշունչ հայտարարություններից, որ Ադրբեջանից հանում են սահմանափակումները, փաստացի Լեռնային Ղարաբաղը նորից գրավելու համար: Մենք դա թույլ չենք տա»: Մակրոնը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը կքննարկի ԵՄ-ի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:


Քաղաքական ռիսկերի գնահատման կոնսալտինգային Eurasia Group խմբի վերլուծաբանները հաղորդում են, որ իրենց սցենարը ենթադրում է երկարատև բախումներ շփման գծում, բայց չի ներառում լայնամասշտաբ կոնֆլիկտ, որտեղ կարող է ներքաշվել Ռուսաստանը: Նրանց գնահատականով. «Քանի որ դիմակայության մասշտաբները հատկապես մեծ են, այդ սցենարը մեզ վտանգավոր է թվում: Նա ենթադրում է, որ չկանխամտածված սրում հնարավոր է ամեն օր: Այդ սցենարի համաձայն Ադրբեջանը, որ պատրաստ է ֆինանսավորել կարճաժամկետ ռազմական գործողություն, բախվելու է սահմանափակ ֆինանսական բեռի հետ, որ շատ ավելի լուրջ բեռ է լինելու Հայաստանի առավել սուղ ֆինանսական պայմաններում՝ հաշվի առնեկով համընդհանուր զորակոչը»: Eurasia Group-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ ընթացիկ իրավիճակը «կարող է տևել մի քանի օր կամ նույնիսկ շաբաթ»: Նրանք գտնում են, որ շփման գծի տեղը, Պուտինի անձնական ներգրավվածությունը և Թուրքիայի մասնակցության մասշտաբները կարող են ցուցիչ դառնալ հետագա իրադարձությունների կանխատեսման համար:


Բախումները Լեռնային Ղարաբաղում նաև կարող են բացասաբար անդրադառնալ տարածաշրջանային նավթագազային ինֆրակառույցների վրա: S&P Global Platts-ի փորձագետները նշում են, որ կոնֆլիկտի շրջանը 30-40 կիլոմետրի վրա է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարից, որ Ադրբեջանը համաշխարհային շուկաներին կապող գլխավոր նավթատարն է, նաև Հարավ-Կովկասյան գազատարից, որ կապում է Ադրբեջանը Թուրքիայի ու Մեծ Եվրոպայի հետ: «Թեպետ մեր հիմնական սցենարով՝ մատակարարումները կշարունակվեն նորմալ ռեժիմով, երկարատև կոնֆլիկտը մեծացնում է խողովակաշարի վնասման կամ աշխատանքի դադարեցման ռիսկը»՝ հաղորդել են S&P Global Platts-ի փորձագետները: Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ Ադրբեջանը ապահովում է Եվրոպայի նավթի ու գազի պահանջարկի 5%-ը: Սեպտեմբերի 30-ին CNBC-ին հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ասաց, որ ռազմական գործողությունների պատճառով նավթի ու գազի մատակարարումների խափանման տագնապները չափազանցված են: «Էներգամատակարարումներին ոչ մի սպառնալիք չկա»՝ հայտարարեց Արմեն Սարգսյանը հավելելով, որ մարտական գործողությունների միջազգային խողովակաշարներին սպառնալիք լինելու գաղափարը բացարձակ անհեթեթություն է:
CNBC (ԱՄՆ)


Հ.Գ. Մեզ համար խորթ ու վայրենի է հնչում, որ Արցախը Հայաստանի վերահսկողության տակ է, անկլավ է, որ պատերազմը վիճելի տարածքի շուրջ բախում է: Խորթ ու վայրենի է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը դառնում է տարածքի համար կռիվ՝ կարծես այդ տարածքը անապատ է, որտեղ ոչ ոք չի բնակվում: Բայց այսօրինակ հրապարակումներին տեղյակ լինելը ցույց է տալիս, թե որ ուղղությամբ դեռ պետք է աշխատել և որոնք են թշնամու թույլ կողմերը, որ պատերազմի ժամանակ ամենակարևորն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ