Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Միայն կույրերը չեն տեսնում այն ահռելի մեքենայական ռեսուրսները, որոնք առկա են տեխնոլոգիական այս դարում

Միայն կույրերը չեն տեսնում այն ահռելի մեքենայական ռեսուրսները, որոնք առկա են տեխնոլոգիական այս դարում
06.09.2024 | 11:57

Շատ տխուր առիթ է։ Ամիսներ առաջ շատ անսպասելի՝ շռնդալից իր դռները փակեց զուտ հայկական սոցցանցը` «Միտանիքը», այսօր արդեն կարելի է ասել՝ ծրագրի հեղինակի (հեղինակների) քմահաճույքով: Վերջիններս հոգնե՞լ, նյարդայնացե՞լ են, բայց ինչո՞ւ էին քաղաքական այս երկար մարաթոնին մասնակցում։ Որ ի՞նչ...

Ցանցն անջատելը ո՞րն է։ Կարո՞ղ է հույս ունեն, որ մի մեծահարուստ, նժույգի վրա գալով, ֆինանսներ է բերելու, ինչը բացառվում է ներկա պայթած հասարակությունում, քանի որ իշխող ֆինանսատնտեսական համակարգին ծառայող երկրորդական սպասավորները դա չեն կարող անել։ Ուղղակի թույլ չեն տա։

Ցանցը ֆինանսավորելու, ռեբրենդինգ անելու և ճանապարհային հստակ քարտեզով զարգացնելու մեր բոլոր առաջարկները մնացին անպատասխան ու անարձագանք։ Նույնիսկ չկարողացանք համոզել ցանցի հեղինակներին, որ ցանցը կոչվի «Միտանի(Ք)»:

Ես առաջին անգամ տրվել էի ուրիշների հեղինակային աշխատանքի գովազդով ու ամենաքիչը 5 անգամ շաբաթվա ընթացքում գրառումներ էի անում ցանցում։

350 գրառում՝ այս մեկուկես տարվա ընթացքում, քանի որ հավատում էի, որ անկախ ու ազգային ցանցը հանդիսանում է ԻՐԱԿԱՆ ազգային ուժերի համախմբման հարթակ։ Մեր պայքարը նախ և առաջ ցանցային ու խորքային է։ Հետևաբար, ցանցային ենթակառուցվածքի առկայությունը մեր պայքարի առանցքային երաշխիքն էր։

Ինչքա՞ն ժամանակ եմ վատնել հանրային կարևորության իմ նախագծերի ու անձնական բիզնեսի հաշվին։ Հաշվել ուղղակի հնարավոր չէ։

Ու այսօր եկանք կանգնեցին այս կոտված տաշտակի առջև։

Հիմա բողոքելու ժամանակն չէ։ Պետք է առաջ գնանք՝ այլընտրանք մտածենք, որ ԻՐԱԿԱՆ ազգային ճակատը ձևավորվի և հզորանա։

Տեսնո՞ւմ եք՝ այս սեպտեմբերի դրությամբ ինչ ցեմենտ-բետոնե պատնեշ են կառուցել 3-րդ ուժի՝ ազգային ճակատի դեմ ու սեփականաշնորհել շարժումը։

Իրար հերթ չտալով, շատ ժամանակ միաձայն՝ «նախկինները» և «նորերը» բղավում են, որ ԻՐԱԿԱՆ ազգային ճակատ չկա։

Իրո՞ք, այդքա՞ն է նրանց տեսողությունն ու երևակայությունը։ Միայն կույրերը չեն տեսնում այն ահռելի ոչ մարդկային՝ մեքենայական ռեսուրսները, որոնք առկա են տեխնոլոգիական այս դարում։

Ի՞նչ ասեմ, մեր գործն են թեթևացնում։ Ոչ մի հոգեբանական արգելք չի լինի ժամկետանց այդ ուժերին ուղեկցել պատմության աղբանոց։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 10699

Մեկնաբանություններ