«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Նպատակային ձևով խճճում են հարցերը՝ մարդկանց զրկելով ճիշտ կողմնորոշվելու վերջին հնարավորությունից

Նպատակային ձևով խճճում են  հարցերը՝ մարդկանց զրկելով ճիշտ կողմնորոշվելու վերջին հնարավորությունից
31.07.2025 | 19:02

Խճճված ու անորոշություններով լի իրավիճակներում մարդկանց մոտ ծնվում են հազարավոր հարցեր, որոնք իրարից տարբերվում են նրանով, որ դրանց մի մասը ավելի է վատացնում իրավիճակը, իսկ մյուս մասը նպաստում է կյանքի լավացմանը։

Վերջիններս ճիշտ հարցերն են, որոնց մեջ կան բարձր էֆեկտիվություն ունեցողները և պակաս էֆեկտիվություն ունեցողները։

Հասարակությանը դեպի առաջընթաց տանողները բարձր էֆեկտիվությամբ ճիշտ հարցերն են, որոնք գտնելը մտածող մարդկանց հիմնական խնդիրն է, քանի որ ճիշտ ձևակերպված հարցերի պատասխանները գտնելը շատ ավելի հեշտ խնդիր է։

Ուշադիր նայելու դեպքում կարելի է տեսնել, որ այն մարդիկ, որոնց ձեռնտու չէ պրոբլեմների մեջ խորանալը, նպատակային ձևով ավելի են խճճում հարցերը՝ մարդկանց ճիշտ կողմնորոշվելու վերջին հնարավորությունից զրկելու համար։

Իսկ ճիշտ հարցեր ձևակերպելուն պետք է նախորդի հասկանալը, որը կառավարելու բարդ պրոբլեմի առաջին քայլն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4299

Մեկնաբանություններ