-
26.03.2014|
13:52
Մարտի 26-ին միջինքի օրն է։ Այսօր կիսվում է Մեծ Պահքը։ Միջինքին Մեծ պահքը չի ընդհատվում: Այսինքն, պահեցողները շարունակում են պահել պահքը: Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները` հավուր պատշաճի:
-
25.03.2014|
11:40
Մեղքի գիշերն անցնում է, շուտով երկնային արդարությունն է ծագելու: Ժամանակը չէ՞ արդյոք անաչառորեն լույսի երես հանելու մեր մոլորված հայրերի անաստված արարքները, որ առանց ամոթի կարողանանք մեր հետնորդների ու մեր Տեր Աստծո առջև կանգնել ու ճշմարտությունը ստով չծածկել և մեր գլուխները անմիտի պես մեղքի ավազների մեջ չթաղենք:
-
23.03.2014|
21:26
Ի՞նչ է քրիստոնեական հավատքը. Ինչո՞ւ ենք լույս աշխարհ գալիս, և ո՞րն է մեր կյանքի իմաստը. Այս և նման հարցերի շուրջ է կառուցված 15 զրույց-քննարկումներից բաղկացած «Ալֆա» դասընթացը:
-
23.03.2014|
15:26
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ասորի Ուղղափառ Եկեղեցու Սուրբ Սինոդին, հոգևոր դասին և հավատացյալ ժողովրդին՝ Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարք Նորին Սրբություն Իգնատիուս Զաքքա Ա-ի մահվան առիթով:
-
23.03.2014|
14:48
Այսօր Մեծ Պահքի չորրորդ կիրակին է, այն կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում:
-
21.03.2014|
11:05
Ինչո՞վ է Անիրավ տնտեսի կիրակին առանձնահատուկ, մանավանդ այդտեղ պատմվում է մի մարդու մասին, ով խորամանկությամբ էր վարվում: Ղուկասի Ավետարանի 15 և 16-րդ գլուխներում քննարկվում է սեփականության, ունեցվածքի տնօրինության մասին և մարդու վարքի դրսևորումների, թե իրեն վերապահված ունեցվածքն ինչպես է կառավարում և վերաբերվում, սակայն իր այդ կառավարման ազատությունը նաև ենթադրում է պատասխանատվություն և դրանից բխող հետևանքներ (աղքատ Ղազարոսի առակը):
-
19.03.2014|
11:45
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրվա հանդիպումը վիճահարույց «Նոյ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռասել Քրոուի հետ, որի ընթացքում պետք է պապական օրհնանքը տար նորաստեղծ ֆիլմին։ Daily Mail-ը չեղարկման պատճառ է նշում Պապի մտավախությունը, որ հանդիպման մանրամասները կարող են հայտնվել մամուլում, ինչին նա կտրուկ դեմ է։
-
18.03.2014|
12:09
Խոսքը շատերին հայտնի «Կյանքի խոսք» աղանդի մասին է: Բայց այս անգամ ոչ թե քննադատության առումով, այլ եղբայրական սիրո, քանզի այդ համաշխարհային աղանդի հիմնադիրն ու ղեկավարը այս տարվա մարտի 9-ին ապշեցուցիչ հայտարարությամբ է հանդես եկել իր բազմահազար հոտի առջև:
-
18.03.2014|
11:12
Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր մի հարց, որին տրված պատասխանից կախում ունի մեր պահեցողության կրոնական արժեքը, նաև իմաստ ունենալ կամ չունենալը: Հարցին պատասխանելը դյուրացնելու համար նախ նշենք, որ շատ սերտ զուգահեռ կա հիվանդության համար սահմանված ռեժիմի (սնուցակարգ) կամ դիետայի և կրոնական պահեցողության միջև` թե՛ նպատակի, թե՛ մեթոդի տեսանկյունից: Կարծում եմ, բաղդատական մի ակնարկն ավելի կհստակեցնի պահքի դերը և նպատակը:
-
16.03.2014|
15:09
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը պաշտոնական նամակով, ուղղված Բուլղարիայում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան տ-ն Ռեգինա Էշերին, բուլղարահայ համայնքի անունից իր երախտիքն ու գոհունակությունն է հայտնել Շվեյցարիայի կառավարության որոշման կապակցությամբ, որով ՄԻԵԴ Գերագույն պալատում պիտի բողոքարկվի Փերինչեքի գործով Եվրոպական դատարանի տխրահռչակ որոշումը, տեղեկացնում են Բուլղարահայոց թեմի մամլո դիվանից:
րատվամիջոցների բերանը" title="Երբ փակում են ընդդիմադիր լրատվամիջոցների բերանը" />