Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Վաղարշապատի բոլոր 47 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները: Ըստ այդմ՝ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք-9 789 քվե, «Համահայկական ճակատ» կուսակցություն-287, «Հանրապետություն» կուսակցություն-1 211, «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-1 674, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-1 152, «Ժառանգություն» կուսակցություն-433, ՔՊ կուսակցություն-14 948, «Հայրենիք» կուսակցություն-1 157:               
 

Միաբևեռ աշխարհը մահանում է՝ ծնունդ տալով բազմաբևեռ աշխարհին

Միաբևեռ աշխարհը մահանում է՝ ծնունդ տալով բազմաբևեռ աշխարհին
28.01.2024 | 16:55

Բազմաբևեռ աշխարհի ծնունդը հեշտ չի լինելու, դրան նախորդելու է մեծ քաոսը, որտեղ կարող են պետություններ կորչել. այդ ռիսկի գոտում է Հայաստանը: Քիչ ժամանակ է մնացել դրանից խուսափելու համար, դրանից կարող ենք խուսափել մեր կամքով կամ մեր կամքից անկախ, ինչպես հարյուր տարի առաջ:

Մեծ անկայունությունից առաջ աշխարհում փոքր կայունություն կարող է լինել՝ պայմանավորված աշխարհում անկայունություն ստեղծող պետության՝ ԱՄՆ-ի անկայունությամբ:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 7433

Մեկնաբանություններ