ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

«Խաղաղության խաչմերուկ» անվան տակ Հայաստանը տանում են վիլայեթացման

«Խաղաղության խաչմերուկ» անվան տակ Հայաստանը տանում են վիլայեթացման
21.06.2025 | 18:16

Կարծում եմ, եթե մարդը կատարյալ ապուշ չէ և մի թեթև տեղյակ է, թե ինչ է կատարվում, ուրեմն պետք է լավ հասկանա, որ ,, «խաղաղության խաչմերուկ», «Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում» անվան տակ Հայաստանը տանում են վիլայեթացման: Սա արդեն բոլորն էլ հասկանում են, և այդ հասկացողները բաժանվում են մի քանի խմբի: Բավական մեծ խումբ շատ էլ ուրախ է, որ թուրքի հետ առևտուր է անելու, իր կարծիքով՝ ջան ասի, ջան լսի: Մի քիչ ավելի մեծ խումբ չէի ասի, որ ուրախ է, բայց մտածում է, որ արդեն ամեն ինչ որոշված է, և ինքը ոչինչ անել չի կարող: Ես կավելացնեմ, որ չի էլ ուզում: Մի որոշ խումբ հույսը դրել է Ռուսաստանի վրա, մտածում է, որ Ռուսաստանը թույլ չի տա, իրենց էլ կբերի իշխանության ու կասի՝ դե առեք վայելեք, տղերք ջան: Մի մանիպուլացված խմբի դեռ թվում է, թե Եվրոպա ենք գնում: Էլի տարատեսակ փոքրիկ խմբեր կան, որոնք չեմ թվարկում: Տակը ինչ մնաց, այդքանով մի բան կարողանանք անել, կարողանանք, չէ՝ չէ, արդեն պարզ է, թե ինչ է լինելու:

Ես այս ամենը վաղուց էի կանխատեսել, կհիշեք, ու միշտ էլ վերջին՝ չհամակերպվողների խմբում եմ եղել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ