ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները

Դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները
09.08.2025 | 13:11

Ով որ դեռ չի հասկացել կամ չի ցանկանում հասկանալ կամ հավատալ, թե ինչպես մենք Վաշինգտոնում կամովին ստորագրեցինք փաստաթղթեր, որոնք իրականում մեր պետության ավարտի ազդարարն էին, կա՛մ մանկամիտ է, կա՛մ անխելք, կա՛մ էլ՝ դավաճան, կամա թե ակամա։ «Տնտեսական զարգացման» և «խաղաղության հաստատման» մասին բարձրաձայնողները ոչ թե հույսի մունետիկներ են, այլ մահաբեր գուժ բերողներ՝ շղարշված լոզունգների տակ։

ԱՄՆ նախագահի բարձր հովանու ներքո մենք մեր ստորագրությունը դրեցինք փաստաթղթերի տակ, որոնք իրենց էությամբ Հայաստանի կիպրոսացման ճանապարհային քարտեզն են։ Սա ոչ թե խաղաղության, այլ պետականության ապամոնտաժման գործընթացի մեկնարկ է՝ բոլոր խորհրդանշական և գործնական հետևանքներով։

Պատմությունը սիրում է կրկնվել, և նա դա անում է դաժան հետևողականությամբ։ Ցավալի է, որ մենք այնքան կարճատես ենք, որ չենք նկատում տասնամյակների և նույնիսկ դարերի պատմական օրինաչափությունները։ Ավելին, բացի կարճատես լինելուց, մենք չկարողացանք կրել պետություն ունենալու և այն պահելու պատասխանատվության հոգեբանական ծանրությունը։

Այսօր մենք դարձել ենք մեր սեփական ճակատագրի անտարբեր ունկնդիրները՝ թույլատրելով, որ այն կերտեն ուրիշները՝ մեր ամենավտանգավոր թշնամիները։ Եվ որքան երկար շարունակենք այդ անգործ ունկնդրության վիճակը, այնքան մոտ է դառնալու պահը, երբ նույնիսկ պատմական հիշողության մեջ Հայաստանի անունը կհնչի որպես անցյալ ժամանակների հիշատակ` որպես գերեզմանաքարի վրա գրված սկիզբ ու ավարտ:

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ