ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Նախարարը՝ Ամուլսարի շահագործման հնարավորության մասին

Նախարարը՝ Ամուլսարի շահագործման հնարավորության մասին
10.02.2021 | 21:57

Ամուլսարի հարցի վերաբերյալ կառավարությունը կընդունի միայն այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով ԼՀԿ խմբակցության անդամ Հրանտ Այվազյանի հարցին:

«Որոշումը պարզ և հստակ է` ստեղծել հնարավորություններ, որպեսզի երկրում լինեն հավելյալ ներդրումներ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանքարդյունաբերությանը, կարող է վերաբերել տարբեր հանքերի: Մենք պետք է ուսումնասիրենք խնդիրների հաղթահարման հնարավորությունները և ընդունենք որոշումներ: Եթե այդ որոշումները բխեն ՀՀ շահերից, ուրեմն այդ որոշումները կունենան նաև Ամուլսարի մասով շահագործում իրականացնելու հետևանքներ»,- ասաց Պապիկյանը:

Դիտվել է՝ 23222

Մեկնաբանություններ