Երևանում կառավարության շենքի մոտ անցկացվող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանները անհամաչափ գործողություններ են կատարում, կան տուժածներ՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրավիրվել էր ՀՀ Քննչական կոմիտե: Կոմիտեից դուրս գալուց հետո նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔԿ հրավերի հիմքում երեկվա իր ելույթն էր: Բացատրություն են պահանջել իրենից:
Ձերբակալվել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու կասկածանքով, հայտնում է Քննչական կոմիտեն:
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է խոսել ապագայի ծրագրերից և միևնույն ժամանակ այս պահին բզկտում է Սյունիքն ու տալիս թշնամուն։ Ավելին, վրեժխնդիր լինում նաև այն համայնքապետերից, որոնք չթողեցին, որ նա Սյունիքի իրենց համայնքները մտնի։
Այսօր ՔԿ-ն լուր տարածեց, թե Էրեբունու նախկին թաղապետ ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ, վերջինիս որդուն և տեղակալին մեղադրանք է առաջադրվել նախօրեին Մետրոպոլիտենի Գործարանային կայարանում ակցիա իրականացնելու համար։
Կան բազմաթիվ անօթևան անձինք, մեր հաշվարկներով՝ մինչև 40 000 անձ անօթևան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետևանքով օկուպացված տարածքների պատճառով, որոնց զգալի մասն արդեն Արցախում է՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Մեկ անգամ չէ, որ Թեհրանը սպառնացել է փակել նեղուցը՝ Իրանի դեմ միջազգային ճնշումների ավելացման պարագայում:
Դա կարող է հանգեցնել համաշխարհային նավթային ճգնաժամի, ինչից հատկապես կտուժի աշխարհի գլխավոր նավթ ներկրողը՝ Միացյալ Նահանգները: Թրամփի ադմինիստրացիայի համար սա հատկապես ռիսկոգեն է...