Գերմանիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է հեռախոսել Սերգեյ Լավրովի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ՝ ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Ամեն ինչ իր ժամանակին Ժողովուրդ ջան, բա եթե ադրբեջանական բանակը , ռազմական առումով, հասել է իր նպատակներին ու ինչպես իրենք են ներկայացնում «գրավել է» Արցախի կեսը , հիմա ինչու՞ է հիստերիայի մեջ գոռում Ստեփանակերտի մասին:
Խորին հարգանք ու ակնածանք ունենալով ՀՀ ՊՆ լրատվական պատասխանատուների աշխատանքի հանդեպ, այնուամենայնիվ, թույլ տվեք մի փոքր առաջարկ անել. Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով տարվող ռազմական գործողություններին վերաբերող տեղեկատվությունը ամենևին պարտադիր չէ ներկայացնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի շուրթերով.
Ժողովուրդ ջան, Աղդամի ուղղությամբ Հայկական զինուժը լռեցրել է ադրբեջանական ` Ահմեդագլար, Հենդիրիստան, Ղարադաղլի, ՈՒչողլան բնակավայրերի մոտ տեղակայված մարտական հաշվարկները…
Ռուսաստանը քաղաքական առումով դժվարին կացության մեջ է՝ 1990-ականների ընթացքում ռուսական իշխանական վերնախավը բացառիկ անհաջող գործեց նոր իրավիճակում Հարավային Կովկասի հետ քաղաքական հարաբերություններն արդյունավետ կառուցելու համատեքստում և այդ հին ձախողումներն իրենց հետևանքներն են ունենում արդեն մեր օրերում:
Մինչ Երևանը արդեն երրորդ տարին անընդմեջ քննարկում է Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագիծը, Թբիլիսին իրականացնում է այն՝ առանց ամպագոռգոռ հայտարարությունների:
Օրերս Թբիլիսիում բացվեց «չոր նավահանգիստ»՝ լոգիստիկ տերմինալ, որը կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա տարածաշրջանի համար՝ ներառյալ Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը և Ղազախստանը...