«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Արդար է

Արդար է
11.03.2024 | 09:21

Նիկոլ Անհողի կողմից ադրբեջանցիներին նվիրված դիրքերից հրետակոծության ենթարկվող Խաչիկ գյուղում Նիկոլ են դիմավորում ու լավ ընդունելության համար Նիկոլը կաշառում է գյուղացիներին` նրանց երեխաներին հեռախոս նվիրելով:

Թասիբ ունեցող ծնողն այդ հեռախոսը լայնությամբ կմտցներ Նիկոլի բերանը, բա՞յց...

Այն, ինչ կատարվում է ժողջանի հետ արդար է:

Չեմ զարմանա, որ այդ հեռախոսներով գյուղի երեխաները ինչ-որ ժամանակ անց նկարեն թուրքերի մուտքն իրենց գյուղ:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլը գյուղեր այցելելուց հեռախոսներ է նվիրում գյուղացի երեխաներին, որոնցից ոմանք նրա առաջ պարում են:

Դիտվել է՝ 2634

Մեկնաբանություններ