ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը

Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից զարգացնում է Փաշինյանի թեզերը
28.09.2025 | 13:02

Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ում կրկին մեղադրել է Հայաստանին «էթնիկ զտումների, ռազմական հանցագործությունների ու խաղաղ կարգավորման տարբերակները արհամարհելու» համար։

Նա անգամ հայտարարել է, թե Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել, իսկ իր խոսքում նորից գործածել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը՝ հղում անելով վաշինգտոնյան համաձայնություններին։

Ալիևի այս ելույթը պատահական չէ․

Միջազգային հարթակներում նա շարունակում է Հայաստանի դեմ քարոզչությունը՝ ամրապնդելով վերջինիս «պարտվածի» ու «մեղավորի» կերպարը։

Ներքին լսարանին ցույց է տալիս «վերջնական հաղթանակի» կերպարը՝ հասարակությանը պահելով մշտական մոբիլիզացիայի մեջ։

Ի դեպ, Ալիևին, հավանաբար, քաջալերել են նաև Նիկոլ Փաշինյանի վերջին խոստովանական հայտարարությունները։

Փաշինյանն օրերս հրապարակավ ասել էր․

«ՏՊԼ–ն, ՍՔ–ն եւ ՌՍ–ն շարունակաբար պնդում են, թե ես Հայաստանը ներքաշել եմ պատերազմի մեջ։ ՏՊԼ, ՍՔ եւ ՌՍ, բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս»։

Այսինքն՝ Հայաստանի գործող վարչապետը հենց ինքը միջազգային հարթակներին մատուցում է այն թեզերը, որոնք Ալիևը զարգացնում է ՄԱԿ-ի ամբիոնից։

Այս պայմաններում տարակուսելի է, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է պաշտպանական բյուջեն կրճատել շուրջ 15․2 տոկոսով։

Սա ոչ միայն անվտանգային լրջագույն սպառնալիք է, այլև միջազգային հարթակներում ընկալվում է որպես թուլության և կապիտուլյացիայի ազդակ։

Խաղաղություն չի կառուցվում պատրանքներով կամ ցանկություններով. դրա համար պետք է լինեն համապատասխան ուժային բալսնս, դիվանագիտական միջավայր, միջազգային երաշխիքներ:

Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ոչ թե խաղաղություն է բերում, այլ նոր ռիսկեր՝ Հայաստանի անվտանգության համար:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 15048

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ