ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Զգուշացեք աշնանային սրացումներից

Զգուշացեք աշնանային սրացումներից
25.09.2013 | 14:52

Աշնանը և գարնանը, որպես կանոն, սրվում են որոշ հիվանդություններ, հատկապես սուր-շնչառական վարակներն ու հիպերտոնիկ հիվանդությունները։ Այդ եղանակներին քրոնիկ հիվանդություններ ունեցողները պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնեն կանխարգելիչ միջոցներին, որպեսզի թույլ չտան բարդացումներ: Թերապևտ Անահիտ Մարգարյանը նշում է, որ անհրաժեշտ է խուսափել վիրուսային վարակների ախտանշաններ ունեցող մարդկանց հետ շփումից, հաճախակի օդափոխել փակ տարածությունները: Հիվանդության նշաններ նկատելուն պես ընդունել հակավիրուսային դեղամիջոցներ:

Մասնագետը սուր-շնչառական վարակներից խուսափելու համար խորհուրդ է տալիս հետևել անձնական հիգիենային, տաք հագնվել, օգտագործել շատ հեղուկներ և վիտամիններով հարուստ սնունդ: Նա հատկապես ընդգծեց, որ եթե վարակներն առողջ մարդու համար կարող են անվտանգ լինել, ապա դրանք կարող են սրել հիպերտոնիայով, իշեմիկ հիվանդությամբ կամ սրտային անբավարարությամբ տառապող մարդկանց վիճակը:

Իսկ կանխարգելման առաջին նախապայմանն առողջ կենսակերպ վարելն է։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ