ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Երկարատև հղիությունը սպառնում է երեխայի հիպերակտիվությանը

Երկարատև հղիությունը սպառնում է երեխայի հիպերակտիվությանը
22.12.2013 | 12:51

Երկարատև հղիությունը երեխաների համար մի քանի անգամ ավելի վտանգավոր է, քան ճիշտ հղիության ժամկետը: Եվ շատ են դեպքերը, երբ սովորականից երկար հղիություն տարած կանանց երեխաները տառապաում են վարքային տարբեր խնդիրներով, խաթարվում է հիպերակտիվությունը: Այդպիսի եզրակացության են եկել հոլանդացի գիտնականները:
Գիտնականների նոր փորձերի մեջ ներգրավվել են Ռոտերդամի ավելի քան հինգ հազար մայրեր և երեխաներ, ովքեր հետազոտվել են շուրջ երեք տարի: Այսպես, նրանցից մոտավորապես յոթ տոկոսը լույս աշխարհ է եկել ավելի քան 42 շաբաթում (նրանցից մեկը մոր արգանդում անցկացրել է 43,7 շաբաթ) : Փորձին մասնակցող ևս չորս տոկոս երեխաներ ծնվել են վաղաժամկետ ` 37 շաբաթում:
Երեխաների ծնողները պատասխանել են մեկ ու կեսից մինչև երեք տարեկան իրենց փոքրիկների վարքագծին վերաբերող հարցերին: Պարզվել է, որ ծնունդի այդպիսի ուշացումը (ուշադրության և հիպերակտիվության սինդրոմի պակասը), շեղում է երեխաների բնականոն աճը: Այն (սինդրոմը) հավասարապես բնորոշ է ինչպես վաղաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ երեխաներին: Սակայն մեկ տարբերությամբ. պարզվել է, որ դա երկու անգամ ավելի շատ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր ապրել են արգանդում ավելի քան 40 շաբաթ: Նույնը վերաբերվում է վարքային և հոգեբանական խնդիրներին:
Փորձի հեղինակները համոզված են` երկարատև հղիությունը վտանգավոր կարող է լինել նրանով, որ ժամանակին չծնված երեխան (պտուղը) չափից դուրս մեծանում է, թուլացած ընկերքը այլևս ի վիճակի չէ ապահովել նրան անհրաժեշտ մակարդակի սնուցիչներով: Որպես հետևություն, հետագայում դա անդրադառնում է նաև երեխայի առողջության վրա:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2462

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ