Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Փոխպատվաստված արգանդով կինը երեխա է ունեցել

Փոխպատվաստված արգանդով կինը երեխա է ունեցել
04.10.2014 | 13:06

Շվեդիայում փոխպատվաստված արգանդով կնոջը հաջողվել է երեխա ունենալ, որը նախադեպը չունեցող իրադարձություն է: 36-ամյա կինը, որը ծնվել էր առանց արգանդի, դոնորային օրգանը ստացել է իր 61-ամյա զարմուհուց: Ըստ բրիտանական բժշկական ամսագրի՝ երեխան ծնվել է սեպտեմբերին: Տղան ծնվել է վաղաժամկետ՝ 1 կգ 800 գրամ քաշով, սակայն բժիշկներն ասում են, որ մայրն ու երեխան իրենց լավ են զգում:
Կինը ինը մասնակիցներից մեկն է Շվեդիայում իրականացված այն փորձարարական նախագծի, որի շրջանակում նրանց փոխպատվաստվել է արգանդ: Նրանց համար դոնոր են հանդիսացել իրենց բարեկամուհիները: Հետազոտության մասնակիցներից մի քանիսը ծնվել էին առանց արգանդի, մյուսների այդ օրգանը հեռացվել էր արգանդի վզիկի քաղցկեղի պատճառով: Մասնակիցներից երկուսն այժմ հղի են:
Մինչ այս արգանդի փոխպատվաստման փորձ արվել էր Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում, սակայն երկու դեպքում էլ՝ անհաջող:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ