ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Դեղերն էլի կթանկանան, բա հետո՞

Դեղերն էլի կթանկանան, բա հետո՞
07.10.2014 | 15:50

Համաձայն «ՀՀ առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ հոկտեմբերի 31-ից շամպունների, օճառի և նման այլ ապրանքների հետ միասին պետք է դրոշմապիտակավորվեն և դեղամիջոցները: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում դեղորայքը կարող է թանկանալ: Այս մասին այսօր հայտարարել է դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։ Ընդ որում, վերջինս նշել է, թե օրենքում կատարված փոփոխությունները չեն քննարկվել մասնավոր հատվածի և ոլորտի մասնագետների հետ: Զաքարյանի կարծիքով` օրենքի կիրարկումը հանգեցնելու է տարբեր խնդիրների դեղերի արտադրման, ինչպես նաև ներմուծման ասպարեզում: «Դրոշմապիտակավորման այսպիսի համակարգ աշխարհի ոչ մի երկրում չկա»,-ասել է Զաքարյանը: Վերջինս պարզաբանել է, թե դրոշմապիտակավորման պահանջը ինչպես կարող է ազդել դեղերի գնի վրա: Մատակարարները չեն հասցնելու ժամանակին դեղորայքը հասցնել սպառողին: Տարբեր դեղեր տարբեր փաթեթավորում ունեն, և իրականում անհնար է դրանք պիտակավորել այլ արտադրանքի պես՝ հոսքագծով: Ըստ Զաքարյանի՝ այս խնդիրը «հանգեցնելու է ֆինանսական խոշոր ծախսերի», որն էլ իր հերթին տանելու է դեղորայքի թանկացման: «Եթե նույնիսկ մենք կարողանանք դա իրականացնել , ապա ինքնին հասկանալի է, որ դա ազդելու է նաև դեղերի գնի վրա»,- ասել է Սամվել Զաքարյանը: Վերջինս նշել է նաև, որ դեղերի տուփերի դրոշմապիտակավորման պատճառով դեղերն անհնար կլինի հատով վաճառել:
ՈՒրեմն, բավական չէ՝ թանկ, դեռ ամբողջական տուփով: Բժիշկը հիվանդին բուժում է նշանակում ոչ թե դեղորայքի տուփի պարունակության չափով, այլ ըստ առողջական վիճակի անհրաժեշտության: Իսկ ի՞նչ անի այն հիվանդը, ում նշանակած հաբերի քանակը, ասենք, մեկ հինգերորդ մասն է 10-15 հազարանոց տուփի: Տպավորություն է, թե կառավարությունը ձգտում է դեղորայքի հասանելիությունը դժվարացնել ժողովրդի համար: Իմա՞ստը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ