ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Բժիշկների առաջին համառուսական համագումար Մոսկվայում

Բժիշկների առաջին համառուսական համագումար Մոսկվայում
16.10.2014 | 17:08

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 15-ին մասնակցել է Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» կազմակերպած առաջին համառուսական համագումարին, որը տեղի է ունեցել Սուրբ կերպարանափոխություն Հայ Առաքելական եղեղեցու սեղանատանը:

Ողջունելով համագումարի մասնակիցներին` ՀՀ առողջապահության նախարարը նշել է, որ ՌԴ առողջապահական համակարգի զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել նաև ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները:
«Ռուսաստանում բնակվող հայ բժիշկները էական ներդրում են ունեցել բժշկագիտության, առողջապահական համակարգի տարբեր ոլորտների զարգացման գործում: Ռուսաստանում աշխատում են անվանի հայ բժիշկներ, միայն Մոսկվայում նրանցից 1500-ը գիտությունների թեկնածու են, 10-ը՝ ակադեմիկոս: Շատերը հաջողությամբ ղեկավարում են կլինիկաներ, բժշկական ինստիտուտներ, բաժանմունքներ, համալսարանական ֆակուլտետներ»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նախարարը կարևորել է բժշկագիտության զարգացմանը միտված համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Համագումարին մասակցում էին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, թեմակալ առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի հայերի միության «Բժիշկների ասոցիացիայի» նախագահ, ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, Բագրատ Ալեքյանը:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ասոցացիայի գործադիր մարմնի ընտրություն: Զեկուցումներով են հանդես եկել ասոցացիայի փորձագիտական խմբերի, ինչպես նաև հայաստանյան առողջապահական գիտական կազմակերպությունների, մասնագիտական միավորումների առաջատար ներկայացուցիչները: Հաստատվել է ասոցացիայի 2014-2016 թթ. գործունեության օրակարգը: Տեղի են ունեցել նաև հանդիպումներ մոսկվայաբնակ անվանի հայ բժիշկների հետ, ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:
Արմեն Մուրադյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայի հետ: Քննարկվել են նոյեմբերին Երևանում կայանալիք հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողովին վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ