Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Ժողովրդի ընտրության հետ հաշվի չնստելն առնվազն անբարոյականություն է

Արա ԱԼՈՅԱՆ. Ժողովրդի ընտրության հետ հաշվի չնստելն առնվազն անբարոյականություն է
09.10.2016 | 13:56

Հոկտեմբերի 2-ին Հայաստանում կայացած հերթական ՏԻՄ ընտրությունները լակմուսի թղթի պես վերհանեցին ինչպես մեր քաղաքական, հանրային ու մարդկային ներկապնակի վառ գույները, այնպես էլ՝ արատավոր բծերը:

Հատկապես Գյումրիի և Վանաձորի ընտրությունների արդյունքները վկայեցին, թե իրապես ով ում բարեկամն է, ավելի ճիշտ, ով է ժողովրդի բարեկամը, և ո՞վ է, ըստ էության, ինստիտուցիոնալ ընդդիմությունը, որը, մի կողմից, ստանում է ծանրակշիռ քվե, հայտնվում կամք թելադրողի դիրքերում, մյուս կողմից, առանց անձնական ու նեղկուսակցական հավակնոտության, միավորվում է հանուն քաղաքի ու երկրի զարգացման հեռանկարի:


Մնացյալը փոքրոգի ու կանխակալ մեղադրանքներ են, որոնցից, հավատացեք, տուժում են ոչ թե անձերը, այլ արդեն հուսահատ ու աղքատ ժողովուրդը: Իսկ նրա հավատի և ընտրության հետ հաշվի չնստելն առնվազն անբարոյականություն է:

Դիտվել է՝ 6781

Մեկնաբանություններ