«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Կորոնավիրուսի 370 նոր դեպք, առողջացել է 67 մարդ, մահացել 6-ը

Կորոնավիրուսի 370 նոր դեպք, առողջացել է 67 մարդ, մահացել 6-ը
12.10.2020 | 12:28

Հոկտեմբերի 12-ի առավոտվա դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 370 նոր դեպք (ընդհանուր 56821), առողջացել է 67 մարդ (ընդհանուր 45891), բացասական թեստերի թիվը՝ 899, մահացել է 6 հոգի (ընդհանուր 1026, մահեր այլ պատճառներով՝ 306)։ Բուժվողների թիվը 9598 է։

Դիտվել է՝ 2717

Մեկնաբանություններ