Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Դատական համակարգն ուզուրպացրած, «իրավապահ» ու դատական համակարգերի քաղպոռնիկներին գրպանը դրած Նիկոլն օրենքից դուրս է

Դատական համակարգն ուզուրպացրած, «իրավապահ» ու դատական համակարգերի քաղպոռնիկներին գրպանը դրած Նիկոլն օրենքից դուրս է
20.06.2025 | 10:08

Հաղորդում հանցագործության մասին

Դատական համակարգն ուզուրպացրած, իրավապահ ու դատական համակարգերի քաղպոռնիկներին գրպանը դրած, սահմանադրական կարգը տապալած և առաջիկայում նույնը կրկնելու մտադրությունը հրապարակայնորեն արտահայտած Նիկոլն օրենքից դուրս է: Սա վերաբերում է հենց Նիկոլ հայադավին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին:

Հունիսի 17- ին Նիկոլի ոհմակի (չարախմբի) կողմից հերթական հանցագործությունը կատարվեց, այս անգամ՝ Հայաստանում ու Հայաստանից դուրս մեծ ճանաչում ու հարգանք ունեցող ռուսաստանաբնակ գործարար, հայանվեր բարերար, «Tashir Group»- ի («Տաշիր» ընկերությունների խմբի) հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործ սարքելով, նրան ձերբակալելով, շինծու մեղադրանք առաջադրելով, դատարանի ապօրինի որոշմամբ կալանավորելով: Այս ամենին առաջիկայում հանգամանորեն դեռ կանդրադառնամ ու կհիմնավորեն վորոնշյալ արձանագրումը:

Մինչ Կարապետյանի ձերբակալումը, իսկ հետո կալանավորումը Նիկոլ հայադավն իրեն բնորոշ բացառիկ ցինիզմով ու լկտիությամբ չթաքցրեց էլ, ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ բացահայտ հայտարարեց, որ հիմա ինքն իր ձևով միջամտելու է Սամվել Կարապետյանին… Ահա ս. թ. հունիսի 17- ին, ժամը 20:30- ին Նիկոլի կատարած ֆեյսբուքյան գրառումը.

«Ասում է (նկատի ունի Սամվել Կարապետյանին.- Ա. Հ.), մենք մեր ձեւով ենք միջամտելու։

Հիմա ես քեզ իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

Նիկոլի այս գրառումից, ապա և Կարապետյանի ձերբակալումից, այնուհետ դատարանի որոշմամբ կալանավորումից հետո պետք է հիշել դատական իշխանության սույն ուզուրպատորի կողմից դեռ 6 տարի առաջ՝ 2019թ. հունիսի 5- ին արված հետևյալհայտարարությունը ՝ «Հայաստանում դատավոր կա՞, որ կարա վարչապետի ասածը չանի՞…», և, իհարկե, Նիկոլի նկատմամբ իշխանափոխությունից հետո նախաձեռնվելիք հանրային քրեական վարույթում հղում կատարել տվյալ հայտարարությանը: Իսկ մինչ այդ… Ստահակ Նիկոլը պատկերացում չունի, թե ինչ է կատարվելու իր հետ, երբ հայերին կհարկադրի միջամտել իրեն…

Իրականում ինչ էր ասել Սամվել Կարապետյանը հունիսի 17- ին: Ահա նրա բառացիխոսքը .

«Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին, հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»:

Լիովին միանում եմ գործողությունների առումով Սամվել Կարապետյանի արտահայտած մտադրություններին՝ Նիկոլ հայադավի և իր ոհմակի միանգամայն հնարավոր ապօրինի գործողություններից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անմիջական մասնակցությամբ ԻՄ ՁԵւՈՎ պաշտպանելուն, հավելեմ՝ դրանով իսկ նաև Հայաստանի սահմանադրական կարգի տապալում թույլ չտալուն, ստորագրում եմ Կարապետյանի ասածի տակ, իսկ նրա այս խոսքը Հայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործութունների քննության գլխավոր վարչության կամ տվյալ վարչության ինձ անհայտ քննիչի կողմից իշխանությունը յուրացնելու հրապարակային կոչ կամ նույնիսկ կոչեր համարել- ներկայացնելը գնահատում եմ, համարում եմ որպես իրականության կոպիտ նենգափոխում և առերևույթ կատարված հանցագործություն: Ավելորդ չեմ համարում հիշեցնել Հայաստանի քրեական օրենսգրքի 478- րդ և 482- րդ հոդվածների ու դրանցով նախատեսված քրեական պատասխանատվության մասին… Հասկացա՞ք հիմա, թե հարկ է ավելի մոտիկից ու մանրակրկտորեն բացատրել, «իրավապահ» համակարգի քաղպոռնիկներ:

Այո՛, ես որպես հայ քրիստոնյա, հայտարարում եմ, որ իմ ձևով միջամտելու եմ Եկեղեցու դեմ արշավին… Եվ արդեն իսկ սկսել եմ…

Մեկ այլ հարց է, թե Նիկոլ հայադավն ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է գնացել վերոնշյալ՝ իր իսկ կողմից հայտարարված միջամտությանը, արդյոք միայն Եկեղեցուն Սամվել Կարապետյանի կողմից արտահայտված աջակցությա՞ն, այդպիսի նպատակ ունեցող ազդեցիկ գործիչներին վախեցնելո՞ւ համար (բացարձակ անհույս զբաղմունք), թե նաև՝ Սամվել Կարապետյանի հիմնադրած «Tashir Group»- ի կազմում գտնվող, Կարապետյանի կամ նրա ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը ռեկետյորի նման նրանից խլելու և թուրքերին, թուրքական ընկերությանը վաճառելու, գումարի մի մասն էլ, ամենայն հավանականությամբ, գրպանելու համար…

Երկրորդ հարցադրման առումով փակագծերը բացում ու չափազանց ուշագրավ տեղեկություններ է հաղորդում ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը երեկ հրապարակված իր «Арест Самвела Карапетяна: Пашинян и “Грзо” передают «Электрические сети Армении» Турции» («Սամվել Կարապետյանի ձերբակալությունը. Փաշինյանն ու «Գռզոն» «Հայաստանի էլեկտրական ցանցերը» փոխանցում են Թուրքիային») հոդվածում, որին դեռ կանդրադառնանք:

Վաղը՝ 2025թ. հունիսի 20-ին, ցեղասպան թուրքի հետ Նիկոլ հայադավի հանդիպումը չի ներկայացնում ինձ և իմ նմաններին՝ ազգային ինքնություն ունեցող հայերին, հայ ազգին: Այն ներկայացնում է միայն իրեն և իր նման թրքածիններին, մեր արտաքին այլ թշնամիների արյունը, գենը, ինքնությունն ունեցողներին, նրանց այստեղի հարճերին ու նիկոլազոմբիներին:

Նիկոլ հայադավ- Ռեջեփ Թայիփ Էրդողան առաջիկա հանդիպումը և դրա հնարավոր արդյունքները, հանդիպման ընթացքում ենթադրելի պայմանավորվածությունները չեն ընդունվելու հայերիս կողմից, դրանք չեն կարող լեգիտիմ լինել ու լեգիտիմ չեն, ինչպես Հայաստանի վարչապետի պաշտոնը զավթած և այն ժամանակասվորապես զբաղեցնողի ողջ իշխանությունը լեգիտիմ չէ:

Նիկոլի՝ Թուրքիա գնալը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելը՝ անտեսելով, որ նրա ձեռքերին դեռ չի սառել Քառասունչորսօրյա պատերազմում Թուրքիայի, Թուրքիայի զինված ուժերի թափած հայերի, նրսնց թվում՝ մեր ռազմական օդաչուների արյունը, նույն է, ինչ Բաքու գնալը և Ալիևի հետ հանդիպելը: Սա Նիկոլի կողմից պետական դավաճանության շարունակությունն է՝ սողացող, շարունակական հանցագործության նույն շարքից ու շղթայից: ՀԱՏՈւՑՈւՄ ԼԻՆԵԼՈ՛ւ Է:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ